Posted in Հայրենագիտություն

Մեսրոպ Մաշտոց. Հայոց գրերի գյուտը

Առաջադրանք

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը։

405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։

Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը, մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։

  • Որտե՞ղ է գտնվում Մաշտոցի գերեզմանը։

Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին։

  • Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երևանում։

Մատենադարանը Մեսրոպ Մաշտոցի անունով է։ Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է նրա անունը։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Մաթեմատիկա 5․2, Մայրենի 5․2

Ճամփորդություն դեպի Գառնի-Գեղարդ

Նոյեմբերի քսանչորսին մենք դասարանով գնացինք դեպի Գառնի-Գեղարդ։ Սկզբից մենք գնացինք Գառնի։ Այնտեղ մենք բարձրացանք Գառնիի հեթանոսական տաճարը։ Հետո իջանք Գառնիի ձորը և տեսանք քարերի սինֆոնիան։ Այնտեղ մենք բնության գրկում միասին հաց կերանք։

Հետո գնացինք Գեղարդ։ Այնտեղ մենք բարձրացանք Գեղարդի վանքը, որտեղ երգեցինք Կոմիտասի “Հայր մեր” -ը և մի քանի այլ երգեր։ Հետո մոմեր վառեցինք։

 

 

Posted in Հայրենագիտություն

Գրիգոր Լուսավորիչ։ Քրիստոնեությունը Հայաստանում

Հարցեր և առաջադրանք

  • Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։

301թ․

  • Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։

Տրդատը հրամայում է բանտարկել Գրիգորին, որովհետև նա հրաժարվում է զոհ մատուցել հեթանոսական աստվածներին և նաև Տրդատին հայտնի է դառնում, որ նրա հայրը սպանել է իր հորը։

  • Որտեղ է բանտարկվում Գրիգորը։

Ստո­ր­եր­կ­րյա բան­տում, Խոր վիրապ։

  • Ինչու՞ է Գրիգորն ազատվում բանտարկությունից։

Տրդատի քույրը իր երազում տեսնում է, որ մենակ Գրիգոր Լուսավորիչը կարող է բուժել իր եղբորը և այդ մասին տեղյակ է պահում Տրդատին։

  • Ու՞մ շնորհիվ է Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրոն։

Գրիգորի Լուսավորիչի և Տրդատ թագավորի շնորհիվ Քրիստոնեությունն ընդունվում է որպես պետական կրոն։

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի հեթհանոսական և քրիստոնեական ժամանակաշրջանի կառուցների ուսումնասիրությունը

Գառնու հեթանոսական տաճար

Գառնիի տաճար – Սուսաննա Հակոբյանի բլոգ 🌺

Գառնի հեթանոսակն տաճարը գտնվում է    Կոտայքի մարզում՝ Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

պատմական վկայությամբ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորը: Նա 66թ. Հռոմում գահադրվելուց հետո վերադառնում է Հայաստան և սկսում մի շարք շինարարական աշխատանքներ: Նա վերանորոգում է Գառնիի ամրոցն ու այնտեղ ձեռնամուխ լինում նոր հուշարձանների կառուցմանը: Գառնիի ամրոցում է կառուցվում Գառնիի տաճարը, արքունական բաղնիքը, իսկ 7-րդ դարում նաև Սբ. Սիոն եկեղեցին: Նրա շուրջ տարածվում է Ազատ գետի կիրճը, որտեղ գտնվում է Քարերի սիմֆոնիան:

Այն հայկական ճարտարապետության անտիկ շրջանի եզակի ամրաշինական համալիր կառույց է: Կան վարկածներ, ըստ որի տաճարը նվիրված է եղել հեթանոս արևի աստված Արեգ-Միհրին: Հայ արքաներից Տրդատ Ա-ն իր հովանավոր աստված էր համարում հենց նրան և մասնագետները տրամաբանական են համարում, որ Տրդատն իր գահակալությունից հետո Գառնի գյուղում կառուցած լինի իր հովանավոր աստծոն նվիրված տաճար: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։

 

 

 

Posted in Հայրենագիտություն

ՀՀ մարզերը: Գործնական աշխատանք

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշի՛ր ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

Շիրակ – Գյումրի

Լոռի – Վանաձոր

Տավուշ  – Իջևան

Արագածոտն – Աշտարակ

Կոտայք – հրազդան

Գեղարքունիք – Գավար

Արմավիր – Արմավիր

Արարատ – Արտաշատ

Վայոց ձոր – Եղեգնաձոր

Սյունիք – Կապան

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։

Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, Իրան։

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերը։

Կոտայք, Արարատ, Արմավիր, Արագածոտն։

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։

Երևան, Գյումրի, Վանաձոր

5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։

Ամենամեծ – Գեղարքունիք

Ամենափոքր – Արմավիր

6․ Ո՞ր մարզում է գտնվում  Սևանա լիճը։

Գեղարքունիքում

7․ Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։

Արմավիր մարզը

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։

Երևանում

9․ Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ։

Կոտայք

10․ Ո՞ր մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ – Լոռի
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր – Արագածոտն
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր – Արարատ
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր – ?
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք – Տավուշ
Posted in Հայրենագիտություն, Մայրենի 5․2, Ուսումնական ամառ 2022

Իմ ամառային հանգիստը

Այս ամառ ես գնացել եմ Արատես։ Այնտեղ մենք պատերի վրա էինք նկարում, ընկեր Ալիսը մեզ սովորեցնում էր ծաղկեպսակ սարքել։ Մենք Խաչոց ձոր ենք իջել։

Ես Գյումրիում եմ եղել և մնացել եմ երկու օր։ Այնտեղ ես մասնակցել եմ թենիսի մրցումների։ Մենք այնտեղ շատ զբոսնել ենք քաղաքում, բարձրացել ենք Սև բերդ։ Ուզեցինք այցելել Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, բայց պարզվեց, որ վերանորոգման պատճառով փակ է։ Ես մայրիկիս հետ ֆայտոն նստեցի։

Ես գնացել եմ Դիլիջան։ Այնտեղի այգիում շատ հետաքրքիր արգելքներ կային, որոնք ես մինչև վերջ հաղթահարեցի։ Զբոսնեցինք քաղաքում, հետո գնացինք Պարզ լիճ։ Պարզ լճում ես նստեցի զիպլայն և հեծանիվ-նավակ քշեցի։

Ես գնացել եմ Լոռվա բերդ։ Այնտեղ ձորից շատ գեղեցիկ տեսարան էր։ Ես այնտեղ քարայծեր տեսա։

Գնացել եմ  նաև Ծաղկաձոր։ Այնտեղ ես ճոպանուղի նստեցի,  որից նույնպես շատ գեղեցիկ տեսարան էր երևում։ Հետո ես գնացի Կեչարիսի վանք։ Երկար զբոսնեցինք քաղաքում։ Երեկոյան շատ ուժեղ անձրև եկավ, որից հետո օդը այնքան լավն էր, որ էլի քայլեցինք։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Կոնդ

Մենք դասարանով գնացինք Կոնդ։ Թափառեցինք այնտեղի փողոցներով։ Այնտեղ տեսանք, որ բոլոր մարդիկ իրենց դռները միշտ բաց էին թողնում։ Այնտեղ մենք տեսանք շատ հին, կիսաքանդված տներ, որտեղ ապրում էին մարդիկ։

Posted in Հայրենագիտություն

Մեսրոպ Մաշտոց եւ Կորյուն

Մեսրոպ Մաշտոց եւ Կորյուն

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։

Արձանը պատկերում է հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մոտ, ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։

 

 

 

Posted in Հայրենագիտություն

Տեղեկություններ արձաների մասին

Գևորգ Էմին.JPG

Գեւորգ Էմին

Հուշարձանը կառուցված է բրոնզից։ Պատկերում է բանաստեղծ Գևորգ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի (Փոքրիկ Տրուսիի) հետ։

 

Սիրո միություն (1).jpg

Սիրո միություն

Քանդակը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավերտինե հենքի վրա, բարձրությունը՝ 1,97 մետր, պատվանդանի հաստությունը՝ 20 սմ։

 

Արմենուհի.jpg

Արմենուհի

Քանդակը կառուցված է կերամիկայից և ունի 1.9 մետր բարձրություն։

 

Botero's cat.jpg

Կատու

Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 2,5 մետր է։

 

Melody (Yerevan statue) by ArmAg (2).jpg

Մեղեդի

Հուշարձանը կառուցված է ալյումինից և գրանիտից, բարձրությունը 1,4 մետր է։

Posted in Հայրենագիտություն

Տեղեկություն էր արձանների մասին

Հովհաննես Թումանյան 006.JPG

Հովհաննես Թումանյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ գտնվում է Երևանի Ազատության հրապարակում։

 

Spendiaryan statue 0714 01.jpg

Ալեքսանդր Սպենդիարյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Կոմպոզիտորի բրոնզե քանդակի բարձրությունը 4,2 մետր է, պատվանդանի բարձրությունը 4,3 մետր է, լայնությունը` 4,5 մետր, խորությունը` 6 մետր։ Քանդակը ձուլվել է Երևանի քաղխորհրդի բրոնզաձուլական արհեստանոցում։ Պատվանդանին հայերեն գրված է։ գտնվում է Երևանի Ազատության հրապարակում։

Արամ Խաչատրյան 01.JPG

Արամ Խաչատրյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը պատվանդանով 3,5 մետր է։ Գտնվում է օպեռայի շենքի դիմացը։

 

Arno Babajanyan (2).JPG

Առնո Բաբաջանյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մետր է։

 

Monument of Alexander Tamanyan (4).JPG

Ալեքսանդր Թամանյան

Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»։