Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Ապրիլի 20-ին մենք դասարանով գնացինք Էրեբունի թանգարան։ Մենք տեսանք քարեր, որի վրա գրված էր սեպագրով։ Այնտեղ մենք տեսանք շատ մեծ, հին կուժ, որի մեջ գինի են պահել։ Այնտեղ կար մեծ քարտեզ, որի վրա մենք փորձեցինք ցույց տալ վայրերը և օվկիանոսները։ Այնտեղ կային հին ամաններ։ Հետո մենք գնացինք դուրս, որ բարձրանանք բլուրը։ Երբ մենք բարձրանում էինք բլրի վրա, անձրև էր գալիս։ Մենք տեսանք բերդի ավերված պատերը։ Վատ եղանակի պատճառով մենք արագ իջանք ներքև։

Շատ լավ օր էր։ Ես շատ բան տեսա և իմացա։

Posted in Հայրենագիտություն

Երևան քաղաքի արձանները

ն

Բարեկամության ձեռքեր

«Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։

 

Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։

 

Միքայել Նալբանդյան

Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին[1]։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

 

Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում, տեղադրվել է 2006 թվականին։

 

Վահան Տերյան

Վահան Տերյանի արձան, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի, Չինարի պուրակում, տեղադրվել է 2007 թվականին։

 

Posted in Հայրենագիտություն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ

Մարշալ Բաղրամյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։ Գտնվում է Բաղրամյան պողոտայում։

Անդրանիկ Օզանյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։ Անդրանիկ Օզանյանիի արձանը գտնվում է Տիգրան մեծ պողոտայում։

Հայկ Բժշկյանց Գայ

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին 1։

Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։ Հայկ Բժշկյանց Գայի արձանը գտնվում է Նորքի նոր զանգվածում։

Վարդան Մամիկոնյան

Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։ Վարդան Մամիկոնյանի արձանը գտնվում է Խանջան փողոցում։

Սասունցի Դավիթ

Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6, 5×2, 2×9, 3 մետր։ Սասունցի Դավիթի արձանը գտնվում է Երկաթգձի կայարանի հրապարակում։

Posted in Հայրենագիտություն

Մարշալ Բաղրամյանի մասին

Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի Գանձակի նահանգի Չարդախլու գյուղում ներկայիս այսպես կոչված ադրբեջանական Հանրապետության տարածքում։ Նախնական կրթությունը ստացել է Գանձակի երկաթուղային դպրոցում։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։ 1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ օսմանյան Կայսրության դեմ։ Կարճ ժամանակ մասնակցելով Կովկասյան ռազմաճակատի մարտերին ընդունվում է Թիֆլիսի ենթասպաների դպրոցը։ Այն ավարտելուց հետո, 1917 թվականին կրկին մեկնում է ռազմաճակատ՝ համալրելու Էրզումի շրջանում գործող ռուսական զորքերի շարքերը։ 1917-1918 թվականներին Բաղրամյանը ականատես է լինում Կովկասյան ռազմաճակատում կատարված արմատական փոփոխություններին, մասնակցում հայ ժողովրդի ազատագրության համար մղված կռիվներին , Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918 թվականի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին, որպես դասակի հրամանատար։ Խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրերից նա կարմիր բանակի շարքերում էր։ Իր բարձր ընդունակության, արտակարգ աշխատասիրության, կազմակերպչական կարողության ու կարգապահության, ռազմական գործի նկատմամբ ունեցած մեծ սիրո շնորհիվ նա շատ արագորեն է անցել ծառայության սանդուղքներով։ 1921-23 թվականներին հեծյալ էսկադրոնի հրամանատար էր։ Մի որոշ ժամանակ աշխատում էր նաև Խորհրդային Հայաստանի ռազմական ժողկոմատում։ 1923-31 թվականներին հայկական հեծյալ գնդի հրամանատար էր։ 1925 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադի) հեծելազորային դպրոցը, 1934 թվականին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Այդ ընթացքում ծառայել է Հայաստանում տեղակայված խորհրդային զորքերում, Էջմիածինում, Երևանում, Գյումրիում։

Posted in Հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի “Պատմության թանգարան”

Մենք դասարանով գնացինք “Պատմության թանգարան”։ Այնտեղ Երևանի մակետի վրա մեզ ցույց տվեցին հին Երևանի շատ վայրեր և շինություններ։ Ես տեսա Երևանի Կարմիր կամուրջը, որը կառուցված է եղել կարմիր տուֆից և եղել է Երևանի ամենահին կամուրջը։ Բայց կամուրջը փլուզվել է և հիմա չկա։

Ես այնտեղ տեսա մամոնտի ատամ, մարդու կմաղք կարասի մեջ։ Առաջ մարդկանց կարասների մեջ էին թաղում։

Ես տեսա հին գործիքներ քարից և մետաղից։ Տեսա հին ասեղներ, կանացի մազակալներ, կանացի զարդեր։

Շատ հետաքրքիր օր անցկացրեցինք և շատ բան տեսանք ու իմացանք։

Posted in Հայրենագիտություն

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ

Պաշտոնական պատմությունը երկար տարիներ սովորեցնում էր, որ Թամանյանը Էրիվան եկել էր 1923-ին Խորհրդային Հայաստանի հրավերով: Սակայն իրականում այդպես չէր: Թամանյանը տեղափոխվել էր Հայաստան 1919-ին՝ դեռ առաջին հանրապետության օրոք: 41 տարեկանում նա արդեն ճարտարապետության ակադեմիկոս էր, ձեռք էր բերել տաղանդավոր վարպետի համբավ, ինչի շնորհիվ ուներ արտասահմանում աշխատելու գրավիչ հեռանկարներ, բայց ընտրեց ավերված ու աղքատ Հայաստանը: Նշանակվելով երկրի գլխավոր ճարտարապետ՝ նա 1920-ին նոր հանրապետության կառավարությանը ներկայացրեց Էրիվանի վերակառուցման նախագիծը: 1920-ին բոլշևիկյան կարգերի հաստատումն ու վիճակի վատթարացումը ստիպեցին նրան գնալ Իրան ու ընտանիքով հաստատվել Թավրիզում: Սակայն Ալեքսանդր Թամանյանը ոչ միայն տաղանդավոր ճարտարապետ էր, այլև ազգային գաղափարին լիովին նվիրված մարդ:

Ժողկոմխորհը Թամանյանին ու նրա ընտանիքին տալիս է անվտանգության հատուկ երաշխիքներ, և 1923-ին նրանք վերադառնում են Երևան: Ապագայում լինելու էին փնտրտուքներ ու նոր գաղափարներ, հուսահատության ու ոգևորության պահեր, ծանր, լարված աշխատանքի տարիներ, համաշխարհային ճանաչում: Բայց այդ ամենը դեռ հեռու էր…

Հայաստան գալով՝ Թամանյանը միանգամից սկսեց ուսումնասիրել իր ազգի շինարարական արվեստի ժառանգությունը:  Հաճախ էր գնում դիտարկելու հին քաղաքների ավերակները։ Հայկական միջնադարյան ճարտարապետությունն էր, որ հիմք հանդիսացավ նոր մայրաքաղաքում Թամանյանի կառուցած բազմաթիվ շենքերի համար:

Պետականությունը վերականգնելու և Արարատը վերադարձնելու հայերի ազգային գաղափարն արտացոլվեց Թամանյանի գլխավոր հատակագծի ստեղծագործական հորինվածքում. նրա քաղաքը Արարատի ստորոտին էր, շրջված էր դեպի Արարատն ու ներծծված էր դրանով:

Թամանյանը ծրագրում էր ոչ թե սովորական նոր քաղաք, այլ Հայաստանի նոր մայրաքաղաքը, որը պետք է արտացոլեր դարաշրջանների հաջորդականությունն ու կապը, լիներ Հայաստանի ամբողջականության ազգային գաղափարի, հայկական պատմության շարունակականության խորհրդանիշը: Բնակիչները իմանալուց, զգալուց բացի պետք է նաև տեսնեին, որ իրենք Տիգրանակերտի ու Անիի, Դվինի ու Արտաշատի, Վանի ու Արմավիրի հայերի ուղիղ հետնորդներն են: Սրա համար անհրաժեշտ էին հին Հայաստանի ոգին կրող, բայց նաև ժամանակակից, գործառնական ու հարմար շենքեր: Այս առաքելությունը Թամանյանն ի կատար ածեց իրեն հատուկ տաղանդով ու վարպետությամբ. նոր շենքերի նախագծերում համարձակությունն ու նորարարությունը համատեղվեցին պատմական ժառանգության զգույշ ու ճշգրիտ կիրառման հետ: Նրա համար մանավանդ կարևոր էր ուսումնասիրել ու վերականգնել միջնադարյան հայ ճարտարապետների վարպետության բոլոր կողմերը: Թամանյանի շնորհիվ ժամանակակից Հայաստանում կրկին սկսեցին օգտագործել անցյալի վարպետների հմտություններն ու հին, ավանդական շինանյութը՝ քարը:

Հանճարեղ գաղափարներն իրենց ստեղծողներից երկար են ապրում: Թամանյանի օրոք իր բոլոր նախագծերը մնացին անավարտ: Կենտրոնական հրապարակի, Օղակաձև այգու, Գլխավոր պողոտայի, Հյուսիսային պողոտայի, շատ շենքերի ու կառույցների շինարարությունը տևեց տասնամյակներ, Հյուսիսային պողոտան էլ միայն մեր օրերում սկսեցին կառուցել: Ալեքսանդր Թամանյանի շատ այլ գաղափարներ ընդհանրապես մնացին չիրագործված:

Երբեմն թվում է՝ Թամանյանի նախագծերը կային դարեր, նույնիսկ հազարամյակներ առաջ. ուղղակի անցյալից հայտնվել են այսօրվա Երևանի փողոցներում: Հանրապետության հրապարակում թվում է, թե հայտնվել ես Անիի սրտում, Օպերային թատրոնն էլ կսազեր Տիգրանակերտին: Ու այսօր ոչ մեկի մտքով չի անցնի անվանել թամանյանական Երևանը «խորհրդային»՝ չնայած վարպետն այն կառուցում էր հենց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում:

Փոխվում են ժամանակներն ու կառավարությունները, մնում է միայն իսկապես գնահատելին: Երևանն ու Թամանյանը հավերժ մնացին:

Posted in Հայրենագիտություն

10 փաստ Լոռիի մասին

1․ Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին։

2․ Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:

3․ Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը:

4․ Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը:

5․ Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում:

6․ Լոռիյում է գտնվում Հայաստանի դենդրոպարկը։

7․ Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է: Այն համարվում է առողջարանային քաղաք՝ շնորհիվ մեղմ և խոնավ բնակլիմայական պայմանների:

8․ Հաղպատի և Սանահինի վանքերը Հայաստանի ամենահիասքանչ և հանրաճանաչ եկեղեցիներից են՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

9․ Լոռու մարզն ունի համեմատաբար խոնավ կլիմա: Միջին և բարձր շրջաններում կլիման լեռնային է՝ երկար և ցուրտ ձմեռներով: Ամառը տաք է և խոնավ: Տարեկան տեղումները 600-700 մմ:

10․ Ըստ 2011 թվականի մարդահամարի, շրջանի բնակչությունը 235 537 մարդ է: 98.10% -ը՝ հայեր, 1.34% -ը՝ ռուսներ: Այստեղ ապրում են նաև եզդիներ, հույներ, ուկրաինացիներ:

Posted in Ամփոփում, Հայրենագիտություն

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ուսումնական առաջին շրջանում մասնակցել եմ “Ուսում”ծանոթացել եմ Կոմիտասի կենսագրությանը, սովորել եմ Հայաստանի մարզերը, մարզկենտրոնները, ճանաչել եմ Հայաստանի գետերը, մասնավորապես Հրազդան գետի մասին եմ կարդացել։ Սևանի մասին շատ նոր փաստեր եմ իմացել։

Սրանք իմ աշխատանքների հղումներն են՝

Ուսումնական ամառ 2021 – գողտրիկ վայր՝ Գյումրի

ԿՈՄԻՏԱՍԸ ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ մարզերը և քաղաքները

ՀՀ մարզերը

Հայաստանի գետերը

ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԸ, առաջադրանքներ

10 փաստ Սևանա լճի մասին

Posted in Հայրենագիտություն

10 փաստ Սևանա լճի մասին

1․ Սևանը Հայաստանի ամենամեծ լիճն է։

2․ Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ լիճն է։

3․ Հայաստանի համար լիճը ունի կենսական նշանակություն, քանի որ իր մեջ ամբարում է քաղցրահամ ջրի մեծ պաշարներ։

4․ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։

5․ Սևանը գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։

6․ Սևանի նախկին անունն է Գեղամյա ծով։

7․ Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով` գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ, կողակը և բեղլուն։

8․ Սիգը Սևանա լճի էկոհամակարգ ներմուծված ձկնատեսակ է։

9․ Սևանի ջուրը շատ սառն է և այնտեղ կարելի է լողալ միայն ամռանը։

10․ Սևանա լճի ափին գտնվում է Սևան քաղաքը։