Posted in Մայրենի 6.8

Գործնական քերականություն 29.03.2024-03.04.2024

1. Առանձնացրո՛ւ անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

Իրանիշ – Գունդ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացորեն, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, հացաբույս, խոհանոց, լրագիր, հետևանք

Անձնանիշ – գնդապետ, եգիպտացի, թզուկ, կառապան, վաճառական, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ,

2.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրո՛ւ անձնանուններ:
Լույս, լեռ, գառ, թագ, նազ, վարս, վարդ, ցող, արծիվ, սաթ, խաչ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

Լույսավոր, Լեռնիկ, Գառնիկ, թագավոր, նազելի, Վարսիկ, վարդանոց, Ցողիկ, արծվային, Սաթիկ, Խաչիկ

3.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտի՛ր երկրորդ շարքում և գրի՛ր կողք կողքի:

ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:

սարսափ – ահ, ավարտ – վերջ, գրոհ – հարձակում, տանջանք – տառապանք, ծիծաղ – քրքիջ, որոշում – վճիռ

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:

հոտ – բույր, բողոք – գանգատ, հռչակ – համբավ, ցավ – կսկիծ, վախ – երկյուղ, զայրույթ – ցասում

4.Յուրաքանչյուր շարքից վերցրո՛ւ մեկական գոյական և կազմի՛ր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

գիր + սեղան = գրասեղան

քաղաք + պետ = քաղաքապետ

ծով + նկար = ծովանկար

որս + գող = որսագող

լեռ + շղթա = լեռնաշղթա

զարկ + երակ = զարկերակ

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

մայր + պետ = մայրապետ

պատկեր + սրահ = պատկերասրահ

ավազակ + խումբ = ավազակախումբ

ճակատ + մարտ = ճակատամարտ

գինի + գործ = գինեգործ

պար + տուն = պարատուն

5. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմի՛ր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

արհեստանոց, արհեստական, արհեստավոր

խմորեղեն

թագավոր

գազանանոց, գազանական,

հավաքական, հավաքարար

հեծանվորդ,

որսորդ,

զինվորական

դատական, դատավոր,  դատարան,

ճանապարհորդ

բառարան,

ներկանոց, ներկարար, ներկարան

արևտրական,

երշիկեղեն

խորհրդավոր, խորհրդական

6. Առանձնացրո՛ւ թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

թանձրացական – երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք

վերացական – հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորույթուն, արձագանք, հուշ, վախ, բողոք