Posted in Հայրենագիտություն

Ամառային Արատես

Արենիի քարանձավ

Areni-1 cave panorama.jpgԳտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա։ Ընկած է Արփա գետի հովտում։ Արենիի քարանձավը գտնվում է Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները։ Քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա։ Ներքին՝ նեոլիթական շերտերը պատկանում են պղնձեքարի

դարին։ Հանդիպում են նաև հոմոէրեքտուսի (լատ.՝ Homo erectus) հետքեր, ովքեր բնակվել են ավելի քան երկու միլիոն տարի առաջ մեր

տարածաշրջանում։

Քարանձավն իրենից ներկայացնում է մի քանի խոռոչների համալիր և ունի 400-ից 600 մ² մակերես տարածք։ V դարի պատմիչ Եղիշեն հիշատակում է Արփանեալ անունով բերդ կամ ավան։ Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված բազմաթիվ գտածոներ՝ բուսական

մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն։

Արենի-1 քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգի սերմեր, հացահատկի տասնյակ տեսակների մնացորդներ, պարան, հագուստ, ծղոտ, խոտ, եղեգ և չորացած խաղող ու սալոր։ Պինդ, կարբոնատե կեղևը՝ ծածկելով Պղնձի դարի հողաշերտերը, ծայրահեղ չորության և քարանձավի ներսում կայուն ջերմաստիճանի հետ մեկտեղ նպաստել են արտեֆակտների և, հատկապես, աղջկա ուղեղի պահպանմանը։ Քարանձավի մուտքի մոտ, ժայռի ծածկի տակ պեղվել են նաև 12-14-րդ դարերի միջնադարյան վառարաններ։

Զորաց Եկեղեցի

Զորաց.jpgԶորաց Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան՝ Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 1242-1344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

 

 

 

 

Ուրց

Ուրց սովորականՈւրց, խուլեղինջազգիների (շրթածաղկավորների) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։

Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։

Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։

Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։

Դաղձ

Menthe aromatique.JPGԴաղձ, շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Բոլոր տեսակներին բնորոշ է սուր հոտավետ հոտ, նրանցից մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ մենթոլ։

Այս ընտանիքի բույսերն իրարից տարբերվում են քիմիական կազմով, արտադրում են նյութափոխանակության տարբեր ցնդող նյութեր՝ մետաբոլիտներ (նյութափոխանակիչներ), այսպես կոչված՝ ցնդող արոմատիկ նյութեր, որոնք արտադրում են տարբեր հոտեր և այլ քանակությամբ եթերային յուղեր։

Բույսը լայնորեն օգտագործվում է սննդային ապարանքների պատրաստման, կոսմետիկայի՝ դաղձ ճապոնական (Mentha japonica) և կծու դաղձ (Mentha piperita), բուսական բժշկությունում և արոմաթերապիայում՝ կծու դաղձ, դաղձ ջրային (Mentha aquatica), դաղձ ճահճային (Mentha pulegium), դեղագործության մեջ հիմնականում օգտագործում են կծու դաղձը։

 

Դաղձի յուղ

Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից։ Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները։ Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային հատկությամբ և թեթև թմրեցնող արդյունքով։

 

Անանուխի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։ Այն կենարար ըմպելիք է։

Վայրի, օրգանական դաղձի չորացված հումքը օգտագործվում է սնունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը։

Posted in Հայրենագիտություն

Արշակունիների արքայատոհմ

Հարցեր և առաջադրանքներ

1. Արշակունյաց արքայատոհմի ի՞նչ նշանավոր ներկայացուցիչների գիտեք։

Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։

2․Ե՞րբ է կառավարել այդ արքայատոհմը Հայաստանում։

Արշակունիների արքայատոհմը կառավարել է 66-428թթ։

3. Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք` կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։

Վաղարշապատ, Դվին, Խոսրովի անտառ։

4. Ո՞ր երկրում դաստիարակվեց Տրդատ Մեծը։

Տրդատ III Մեծը դաստիարակվեց Հռոմում։

5․Ի՞նչ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ նրա կառավարման օրոք, 4­րդ դարի սկզբին։

Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիր՝ Հայաստան։
Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։

6. Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։ Հայոց ո՞ր մայրաքաղաքն է նա հիմնադրել։

Տրդատ III Մեծի որդին՝ Խոսրով Կոտակը։ Նաև հիմնադրել է Դվինը։

Posted in Հայրենագիտություն

Գյումրիի տեսարժան վայրերը

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ՅՈԹ ՎԵՐՔ

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։

Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք։ 1832 թվականին հաշվի առնելով այն փաստը, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։

Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։Նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը
  • Եգիպտոս փախչելը
  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
  • խաչը տանելը
  • Հիսուսի մահը խաչին
  • Հիսուսի մարմնի ստանալը
  • Հիսուսի գերեզման դնելը

ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Ասլամազյան քույրերի պատկերասրահը բացվել է 1987 թվականի նոյեմբերի 6-ին, Լենինականի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի համակարգում՝ Ասլամազյան քույրերի՝ Լենինական քաղաքին իրենց աշխատանքները նվիրաբերելու առիթով։ Պատկերասրահը գտնվում է Աբովյան փողոցի վրա և ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» պահվում են քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն։ Այստեղ պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ։ Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին։

Ավելին, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» իրականացնում է կրթական ծրագրերի կազմակերպում` դասընթաց-վարժանքների միջոցով, արվեստային թերապիաներ, որոնց նպատակներն են պատկերասրահի տարածքում ստեղծել արվեստի դաշտ,որի ակտիվ մասնակիցն է հանդիսանալու հասարակությունը՝ անկախ տարիքային սահմանափակումից և սեռային պատկանելիությունից։

ՍԵՒ ԲԵՐԴ

Սև բերդ / ամրոցը կառուցվել է 1834 թվականին։ Բերդի համար ստորգետնյա ճանապարհներ են կառուցված եղել, որոնք տանում էին դեպի Կարմիր բերդը և ներկայիս Մայր Հայաստանի հուշարձանը։ Սև բերդը ներառված է Գյումրիի պատմության և մշակույթի հուշարձանների շարքում։ Ի սկզբանե այն եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։

Սև բերդի շրջանում իրակացնվել են բազմաթիվ պեղումեր ու ուսումնասիրություններ, որոնց արդյուքում պարզ է դարձել, որ այս բերդը քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել։ Առաջին ուսումնասիրությունները կատարվել են դեռևս 19 դարի երկրորդ կեսին։ Պեղումների արդյունքում հայտնբերվել են փոքր բնակավայր սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Բակի ներսում գտնվել է Ք․ա 6-8 դարերի վաղեմության դամբարաններ, իսկ բերդի տարածքում հարուստ մշակութային ժառանգություն կա՝ վերաբերվող սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան։

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ

Չերքեզի ձորը, որը գտնվում է ռուսական պատմական Կարմիր բերդի հարևանությամբ, գյումրեցիների համար մշտապես եղել է հանգստի սիրելի վայր, սակայն երկրաշարժից հետո լքվել  ու մոռացության էր մատնվել։ Երկրաշարժից միայն տասը տարի անց՝ 1999 թվականին, ճարտարապետ, գործարար Հմայակ Գևորգյանը ստեղծեց «Չերքեզի ձոր» ընկերությունը՝ նմատակ ունենալով վերականգնել ձորի երբեմնի համբավը։ Այստեղ կառուցվել է ավազաններ և ձորում հոսող աղբյուրների սառը ջուրն օգտագործելով՝ հիմնվել է ձկնաբուծարան։ Այցելուները հենց ավազանների կողքին ճաշակում են ձկնատեսակները՝ վայելելով ձորի բնությունը, մաքուր օդը, սառը ջուրը։

«Չերքեզի» ձորի տեղանվան վերաբերյալ երկու պատմական կարծիք կա։ Ըստ առաջինի, ձորի անվանումը կապվում է Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու իրադարձությունների հետ։ Ռուսական կայսրությունում չերքեզները պայքարել են ռուսական պետության դեմ անկախություն ձեռք բերելու համար, Օսմանյան կայսրություն գաղթելու նպատակով, վրաններ են խփել այս ձորում մինչև իրենց կազմակերպված տեղափոխումը։ Մյուս վարկածի համաձայն՝ ռուսական երկու գնդերից մեկը, որ մասնակցել է 1826-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին, կոչվել է չերքեզական։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը հիմնադրվել է 1983 թվականին, գործում է 2003 թվականի սեպտեմբերից։ Այն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին տունը նվիրվել է 1983 թվականի հուլիսին։ Սակայն բանաստեղծն այս տանը չի ապրել. նա մահացել է 1984 թվականի մարտին։ Շենքը 1886 թվականի կառույց է և եղել է մեծահարուստ վաճառականի տուն։ Բանաստեղծի հիշատակը հավերժացնելու և ժառանգությունը պահպանելու նպատակով Հայաստանի կառավարության որոշմամբ, այս տունը պիտի դառնար հուշատուն-թանգարան։

Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են Հովհաննես Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը և տպագիր գործերը։ Մեծ արժեք են ներկայացնում հատկապես բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների աշխատանքները (Մարտիրոս Սարյան, Սերգեյ Փարաջանով, Արա Շիրազ, Սիփան Շիրազ և այլն)։

Posted in Հայրենագիտություն

Շիրակի մարզ

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Մարզի բնական պայմանները և հարստությունները

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:

Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:

Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:

Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Մարզի բնակչությունը

Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:

Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:

Քաղաքները

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ`   քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:

Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն`   այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին`   ավելի շատ:

Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:

Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:

Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը`   տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:

Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:

Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:

Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:

Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար`   Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:

Աշխարհագրություն

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում`   Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

Posted in Հայրենագիտություն

ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, առաջադրանքներ

Առաջադրանք

  • Ե՞րբ է համարվում Երեւանի ծննդյան տարեթիվը։

Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.:

  • Ո՞վ է Երևան դարձած Էրեբունի քաղաքը կառուցել։

Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք:

  • Որքա՞ն հին է Երևանը։

2805 տարեկան

Posted in Հայրենագիտություն

Վահագն Վիշապաքաղ

  1. Ո՞վ էր Վահագնը։

Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։

2. Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։

Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։

3. Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։

Վահագն Վիշապաքաղի անվան ստուգաբանության, պաշտամունքի և, ընդհանրապես, աստվածության իմաստավորման հարցերով զբաղվել են շատ գիտնականներ: Առաջ են քաշվել բազմաթիվ կարծիքներ ու գիտական վարկածներ: Նա հաճախ բնութագրվում է որպես բարու, կենսատու լույսի, արևի, հուր ու կրակի, շանթ ու որոտի, կայծակի, ուժի ու քաջության, ռազմի ու պատերազմի, հերոսության ու արիության աստվածային մարմնավորող: Սակայն, թե սրանցից որն է եղել ավելի առանձնահատուկ կամ հատկանշական Վահագնի համար, յուրաքանչյուր ուսումնասիրող մեկնաբանել է յուրովի: Վերջին ժամանակներում, կարծես թե, շրջանառվում է այն վարկածը, համաձայն որի Վահագն Վիշապաքաղը եղել է Հայաստանի պետականության ժամանակաշրջանի հեթանոսական կրոնական համակարգում յոթ հիմնական աստվածությունների մեջ երրորդը` Արամազդից ու Անահիտից հետո, պատերազմի, ռազմի ու քաջության, որոտի ու կայծակի աստվածության աստված:

Posted in Ամփոփում, Հայրենագիտություն

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում “Հայրենագիտություն”

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոց. Հայոց գրերի գյուտը

Ճամփորդություն դեպի Գառնի-Գեղարդ

Գրիգոր Լուսավորիչ։ Քրիստոնեությունը Հայաստանում

Հայաստանի հեթհանոսական և քրիստոնեական ժամանակաշրջանի կառուցների ուսումնասիրությունը

ՀՀ մարզերը: Գործնական աշխատանք

Իմ ամառային հանգիստը

Posted in Հայրենագիտություն

Մատենադարան

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը
    Մատենադարանը գտնվում է Կենտրոն համայքում, Մաշտոցի պողոտայի վերջում։
  • Հյուսիային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում 
    Հյուսիսային դպրոցից Մատենադարան հասնում էնք հետևյալ փողոցներով՝ Րաֆֆու փողոցով, Սեբաստիա փողոցով, Իսակովի պողոտայով, այնուհետև անցնում ենք Հաղթանակի կամուրջով և Մաշտոցի պողոտայով, որի  վերջում մեր առջև բացվում է Մաշտոցի անվան Մատենադարի շենքը։Այստեղ են   պահպանվում  հինգերորդ դարից մեզ հասած  ձեռագիր մատյաները։
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան 
    Միչև Մատենադարան հասնեկը  ացնում ենք Դալմայի այգիներով, Իակովի արրձանի, մոտով, Կոյնակի և գինու գործարանների կողքով, Հաղթանակի կամուրջով, Սուրբ Սարգիս եկեղեցու մոտով, Չարենցի տուն-թանգարան, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնով, Վ․ Սարոյանի արձանի ։
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում 
    Անանիա Շիրակացի, Մ․ Խորենացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Տաթևացի, Մխիթար Գոշ, Ֆրիկ, Մ․ Մաշտոց և Կոյրուն։
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում 

Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:

«Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է:  Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է:

«Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է։