Posted in Ճամփորդություններ, Մայրենի 5․2

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ

Մենք մայիսի 16-ին գնացինք Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ։ Սկզբում մենք գնացինք այնտեղի դպրոց և ծանոթացանք աշակերտների հետ։ Միասին կարդացինք Թումանյանի, Չարենցի ստեղծագործություններից։ Այնտեղ մեզ նաև հյուրասիրեցին։

Continue reading “Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ”

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Մենք այսօր դասարանով գնացել էինք Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղ։ Այնտեղ ցուրտ էր և շատ ձյուն կար։ Մենք սահնակ էինք վարում, ձնագնդի էինք խաղում, վազվզում էինք։ Շատ լավ օր անցկացրեցինք և ուրախ հետ վերադարձանք։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Մաթեմատիկա 5․2, Մայրենի 5․2

Ճամփորդություն դեպի Գառնի-Գեղարդ

Նոյեմբերի քսանչորսին մենք դասարանով գնացինք դեպի Գառնի-Գեղարդ։ Սկզբից մենք գնացինք Գառնի։ Այնտեղ մենք բարձրացանք Գառնիի հեթանոսական տաճարը։ Հետո իջանք Գառնիի ձորը և տեսանք քարերի սինֆոնիան։ Այնտեղ մենք բնության գրկում միասին հաց կերանք։

Հետո գնացինք Գեղարդ։ Այնտեղ մենք բարձրացանք Գեղարդի վանքը, որտեղ երգեցինք Կոմիտասի “Հայր մեր” -ը և մի քանի այլ երգեր։ Հետո մոմեր վառեցինք։

 

 

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Կոնդ

Մենք դասարանով գնացինք Կոնդ։ Թափառեցինք այնտեղի փողոցներով։ Այնտեղ տեսանք, որ բոլոր մարդիկ իրենց դռները միշտ բաց էին թողնում։ Այնտեղ մենք տեսանք շատ հին, կիսաքանդված տներ, որտեղ ապրում էին մարդիկ։

Posted in Ճամփորդություններ, Մայրենի 4․2, Մայրենիի ստուգատես

Ճամփորդություն դեպի Բջնի

Մենք դասարանով գնացինք ճամփորդության դեպի Բջնի։  Քայլեցինք Բջնի գյուղի միջով, այցելեցինք Բջնիի Հ. Թումանյանի անվան դպրոց, որտեղ հանդիպեցինք այնտեղի 4-րդ դասարանցի աշակերտներին և ուսուցիչներին։

Միասին երգեցինք Կոմիտասի երգերից, արտասանեցինք Թումամյան, միասին պարեցինք։

Հետո գնացինք այնտողի վանքը և այնտեղ երգեցինք։

Posted in English 4.2, Ճամփորդություններ

Study trip to “Erebuni” historical-archaeological reserve-museum

Էրեբունի թանգարան

On April 20, we went to the Erebuni Museum with the class. We saw stones. There we saw an  old jug. There was a large map on which we tried to show the places and the oceans. Then we went out to climb the hill. It was raining as we climbed the hill. We saw the destroyed walls of the fortress. We went down quickly because of the bad weather.It was a very good day. I saw and learned a lot.

 

 

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Ապրիլի 20-ին մենք դասարանով գնացինք Էրեբունի թանգարան։ Մենք տեսանք քարեր, որի վրա գրված էր սեպագրով։ Այնտեղ մենք տեսանք շատ մեծ, հին կուժ, որի մեջ գինի են պահել։ Այնտեղ կար մեծ քարտեզ, որի վրա մենք փորձեցինք ցույց տալ վայրերը և օվկիանոսները։ Այնտեղ կային հին ամաններ։ Հետո մենք գնացինք դուրս, որ բարձրանանք բլուրը։ Երբ մենք բարձրանում էինք բլրի վրա, անձրև էր գալիս։ Մենք տեսանք բերդի ավերված պատերը։ Վատ եղանակի պատճառով մենք արագ իջանք ներքև։

Շատ լավ օր էր։ Ես շատ բան տեսա և իմացա։

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Այսօր մենք դասարանով գնացինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Այնտեղ մենք ծանոթացանք, թե որտեղ և ինչպես է ապրել Հովհաննես Թումանյանը։ Ես այնտեղ տեսա Թումանյանի գյուղի մակետը։ Տեսա Հովհաննես Թումանյանի գրքերի պահարանը։ Մեզ պատմեցին, որ շատ մարդիկ էին Թումանյանից գրքեր վերցնում կարդալու համար, և չէին վերադարձնում կամ վնասված էին վերադարձնում։ Այդ պատճառով Թումանյանը գրապահարանը ծածկել էր նկարով, որ գրքերը չտեսնեին և չուզեին։ Ես տեսա, թե ինչ իրեր է ունեցել Թումանյանը և ինչպիսին է եղել նրա տունը՝ նրա հյուրասենյակը, ննջարանը և աշխատասենյակը։ Շատ հետաքրքիր ճամփորդություն էր։