Posted in Մայրենի 5․2

Հրանտ Մաթևոսյան, Հացը, մաս 2-րդ, առաջադրանքներ

  1. Բացատրեք հետևյալ հատվածը՝ հիմնավորելով ընգծումը:

Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։

Տղան վախենում էր անտառ գնալուց և երևակայում էր, որ ինչ տեսակի գազան ասես կա այնտեղ։ Ու նաև ինքը ազնիվ չէր, քանի որ իրականում չէր ուզում գնար անտառ և ինքը իրեն արդարացնում էր վախերով։

  1. Բնութագրեք տղային:

Խելացի էր, բայց ծույլ։

  • Մեղադրեք նրան:

Ազնիվ չէր իր ծնողների հետ։ Տեսնում էր, որ ծնողները շատ հոգնած էին, բայց չէր ուզում նրանց օգնել։

  • Արդարացրեք:

Գուցե իրոք վախենում էր մենակ անտառ գնալ։

Posted in Մայրենի 5․2, Ուսումնական նյութեր

Ինքնաստուգում

Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

 

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

վեհ, հպարտ, մեծահոգի

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

արքա – թագավոր

խոշոր – մեծ

վեհ – վսեմ

կասկածել – տարակուսել

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

ոչ – այո

ծանր – թեթև

խոշոր – փոքր

մեծահոգի – փոքրոգի

ոչնչացնել առաջացնել

կուշտ – քաղցած

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Առյուծը զիջում է ընձառյուծին:

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

Զիջել, գնալ , սպասել, թաքնվել, ոչնչացնել։

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

որսի- լավ որսի

մռնչոցով – բարձր մռնչոցով

արքան – ուժեղ արքան

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք – պատմվածք, ասացվածք, այրվածք

-ային – մարդկային, տնային, փողոցային

-ական – աշակերտական, մանկական, դասարանական

-ակ – նավակ, տնակ, լճակ

-եղեն – խմորեղեն, քաղցրեղեն, ընդեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Առյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է, որը համարվում է նաև հովազների ցեղի չորս խոշոր ներկայացուցիչներից մեկը։ Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։

Posted in Մայրենի 5․2

Ուսումնական 3-րդ շրջանը, մայրենի

Թումանյանական օրեր (թումանյանական ընտանեկան ֆլեշմոբ)

Երկու սև ամպ “Թումանյանական ֆլեշմոբ”

Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը, նկար

Թումանյանական ֆլեշմոբ, լավագույն աշխատանքներ

Տերյանական օրեր

Վահան Տերյան, «Կարծես թե դարձել եմ ես տուն…»

Վահան Տերյան, ձայնագրություն

Կարդում ենք Աղայան

Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը»

Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը

Վաճառականի խիղճը

 «Գնում եմ Մայր դպրոց»

«Գնում եմ Մայր դպրոց…»

ճամփորդություններ, ճամփորդական պատում-հաշվետվություններ

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Posted in Մայրենի 5․2, Նախագծեր

«Գնում եմ Մայր դպրոց…»

Ես սովորում եմ ՄՍԿՀ-ի Հյուսիսային (Գեղարվեստի) դպրոցում։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Շատ եմ սիրում մեր ուսուցիչներին, մեր միջավայրը։ Ես շատ ուրախ հինգ տարիներ եմ անցկացրել այստեղ ու մի քիչ տխրում եմ, որ գնալու եմ այստեղից։ Ես այստեղ կրթվել եմ, սովորել եմ ճամփորդել, ճանաչել եմ Հայաստանի շատ վայրեր։ Սովորել եմ ընկերություն անել և շատ ընկերներ ունեմ։

Ես շատ եմ սիրում մեր դպրոցի բակը, որտեղ խաղում ենք, նկարում ենք։ Մեր ուսուցիչները շատ ընկերական են մեզ հետ, երբեք վատ խոսքեր մեզ չեն ասում, ինչքան էլ մենք իրենց բարկացնենք։ Շատ սիրում եմ մեր տանիքը, որտեղ խաղում ենք, նկարում ենք, լավ եղանակներին մեր առավոտյան պարապմունքներն ենք անցկացնում։

Իմ ամենատպավորիչ ճամփորդություններից են դեպի Գյումրի, Սմբատաբերդ, Սևան Ճամփորդությունները։ Եվ իհարկե ես շատ եմ սիրում մեր Արատեսը։

Ես Միջին դպրոցում կունենամ նոր դասընկերներ, նոր ու հետաքրքիր դասեր, նոր ուսուցիչներ։ Մայր դպրոցը շատ մեծ է։ Այնտեղ կա գրադարան, մարզադահլիճ։ Ինձ շատ է դուր գալիս մարմարյա սրահը։ Միջին դպրոցում ավելանում է ընտրությամբ դասերի տեսակները։

Ես շատ եմ սիրում Միջին դպրոցի բակը։

Posted in Մայրենի 5․2

Ինքնաստուգում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի:

Ածական – խիզախ, բարի, երկար, հրաշալի, մաքուր

Գոյական – գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա, նավաստի

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել:

իշխան, ճեղք, գործ, շքեղություն, ուսուցում, դեղնություն, բժշկություն, հյուս։

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։

գլուխներ, թվականներ, երկրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր, ժապավեններ, մարդիք, կանայք

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

հատուկ գոյականեր – Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան

հասարակ գոյականեր – ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :

բարեկամ – պարզ բառ

գրավոր – գր + ավոր, ածանցավոր բառ

ծով – պարզ բառ

լուսամուտ – լուս + ա + մուտ, բարդ բառ

անպետք – ան + պետք, ածանցավոր բառ

հողոտ – հող + ոտ, ածանցավոր բառ

գնորդ – գն + որդ, ածանցավոր բառ

ամառ – պարզ բառ

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ:

կաթ – կաթնային

խորհուրդ – խորհրդավոր

գետ – գետային

հեռու – հեռավոր

քար – քարային

ամպ – ամպոտ

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։

Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։

Իմ ընկերուհին լավն է։

Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։

Ձյունը արագ հալվում էր։

Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։

Կատվի ձագը վիրուսով հիվանդացել է։

Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։

Ես ուշացա, որովհետև քնած էի մնացել։

Posted in Ճամփորդություններ, Մայրենի 5․2

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ

Մենք մայիսի 16-ին գնացինք Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ։ Սկզբում մենք գնացինք այնտեղի դպրոց և ծանոթացանք աշակերտների հետ։ Միասին կարդացինք Թումանյանի, Չարենցի ստեղծագործություններից։ Այնտեղ մեզ նաև հյուրասիրեցին։

Continue reading “Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ”

Posted in Մայրենի 5․2

Ջանի Ռոդարի․ Հեքիաթներ, որոնք ունեն երեք ավարտ

Առաջադրանք

Սեղծագործությունն անավարտ է։ Այս պատմության համար երեք տարբեր ավարտ մտածի՛ր։ Տեղադրի՛ր բլոգումդ։

1. Սենյոր Վերուչին կատաղեց, քաշեց հեռուստացույցի լարը և անջատեց այն։ Վերջապես տանը տիրեց լռություն, բոլոր մարդիկ չքվեցին։ Սենյոր Վերուչին շատ ուրաղացավ, որ վերջապես մենակ մնաց և կարող է հանգստանալ ծանր աշղատանքային օրից հետո։

 

2. Բավակա՜ն է։ Բավակա՜ն է։ Այս բառերը բղավելուց հետո սենյոր Վերուչին վեր թռավ քնից և շատ ուրախացավ, որ դա ընդամենը երազ էր։

 

3. Սենյոր Վերուչին բարկացավ, գնաց ուրիշ սենյակ և սկսեց նկարել: Նա շատ էր սիրում նկարել, բայց մոռացել էր դրա մասին և շատ վաղուց չէր նկարել։ Որոշ ժամանակից սենյոր Վերուչին նկատեց, որ ձայներ չեն լսվում։ Նա գնաց հյուրասենյակ և տեսավ, որ բոլոր մարդիկ անհետացել են։

Posted in Մայրենի 5․2

Ծաղկունք (Գեղարքունիքի մարզ)

Ծաղկունք.jpgԾաղկունք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Հրազդան գետի աջափնյակում, մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք, Սևան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա, փռված Փամբակի լեռների բազուկը կազմող Սուրբ Հովհաննես, Աբազանց դոշ, Խաչիդոշ սարերի և Թափիդոշ բլրի ստորոտին։

Ծաղկունքը հնագույն բնակավայր է՝ Վարաժնունիք – Ծաղկունք – Ծաղկունեաց (Ծաղկունիք) – Ծաղկաձոր (Դարաչիչակ – Զընջըռլու) գավառի շուրջ 40 հնագույն բնակավայրերից մեկը, դեռևս մեր թվագրությունից առաջ 520 թ., ունեցել է 45 տուն, ճանաչվել Վարաժնունիք մեծածավալ գավառի վարչական կենտրոն։ Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ գյուղից դեպի արևելք ձգվող տարածքներում կան տնատեղեր, գերեզմաններ, խաչքարեր։ «Բոստաններ» և «Կորոբել» հանդամասերում հայտնաբերել են զինվորական տարբեր տեսակի նշտարներ, սրեր, շեփորանման գործիքներ, կճուճներ, պուտուկներ, քասաներ, աղամաններ և այլ գործիքներ։ 1976 թ. տրակտորիստները կալատեղերի գոմերի մոտ փորելիս հայնտաբերել էին կանացի զարդեր։ Զարդերը ներկայումս գտնվում են Երևանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որոնք 3.5 հազար տարվա պատմություն ունեն։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակությամբ։

Պատմական հուշարձաններ

Սուրբ Հարություն եկեղեցի

Սուրբ Սարգիս մատուռ և եկեղեցի

Մատուռ Սուրբ Հովհաննես

Մատուռ Ծիրանավոր

Մատուռ Ծաղկվանք

Դպրոցը

19-րդ դարավերջին մեկ կամ երկդասյա դպրոցներ են բացվում Ծաղկունքում, իսկ 1907 թ. ցարի կողմից հրաման է տրվում Ծաղկունքում բացել մեկ դասարան 44 աշակերտներով։ Արդեն 1919 թվականին, ըստ նշված վկայությունների, դպրոցն անջատվել է եկեղեցուց։ 1920 թ. դասասենյակներ են ծառայել Նավոնց օթախները, Գևորգյան Արամի, էլիզբարանց, Գևորգյան Գևորգի, Սառանց Գրիգորի, Մնացականանց Հովհաննեսի, Պուճուրանց Գրիշի, Գոքորի Աղոյի և ուրիշ բնակարաններ։ Գյուղի երիտասարդությունը կրթությունը շարունակում է Դիլիջանում, Քանաքեռում և Երևանում։ 1939-1940 թթ. գյուղխորհրդի նախագահ Գարեգին Ավագյանի և կոլեկտիվ տնտեսության նախագահ Մուշեղ Հովսեփյանի ջանքերով Երևանում նախագծվում է 320 աշակերտների համար դպրոցական շենք, որը իրականացվելու էր Սևանի կոմունալ բաժնի կողմից։ Շենքը շահագործման է հանձնվել 1942 թ։ Ավելի ուշ «Դար» հիմնադրամի միջոցներով 2007 թ. հոկտեմբերի 7-ին շահագործման հաձնվեց գյուղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։

 

Posted in Մայրենի 5․2

Ստեփան Զորյանի «Չալանկը», առաջադրանքներ

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հատընդհատ –  պարբերաբար ընդհատվող

հախուռն – Համարձակ, խիզախ

տարակուսել – Կասկածել

քյոխվ –

գզր –

քաղցած – սոված

արխալուղ – Տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ

վառոդ – այթուցիկ նյութ, որ օգտագործվում է փամփուշտների ու արկերի լիցքավորման համար

  • Պատմվածքը կարդալուց հետո ի՞նչ իմացար շների մասին:

Իմացա, որ շները մարդկանց հետ վարվելը սովորում են իրենց տերերից և վարվում են իրենց տերերի նման։

  • Ֆիլմը նայի՛ր, ապա ֆիլմի գլխավոր հերոսին՝ Խադիկոյին, համեմատի՛ր  Չալանկի հետ:

Խատիկոն ուրախ շուն էր, խաղում էր իր տիրոջ հետ, իսկ Չալանգը լուրջ էր, նրա հետ ոչ ոք չէր խաղում, բոլորը զբաղված ու հոգնած էին։ Նա պետք է հսկեր տունը, կենդանիներին։

  • Գտի՛ր նմանություններ և տարբերություններ այս երկու կերպարների միջև: Ո՞ր կերպարը ավելի շատ հավանեցիր:

Երկուսն էլ խելացի էին, սիրում էին իրենց տերերին։ Տարբերվում էին նրանով, որ Խատիկոն ուղղակի ապրում էր, խաղում էր, իսկ Չալանգը աշխատում էր։ Նա պետք է հսկեր տունը, կենդանիներին։

Երկուսին էլ հավանեցի։

  • Ո՞րն է քո սիրելի կենդանին:  Ինչո՞ւ: Տանը ունե՞ս կենդանի կամ թռչուն: Պատմի՛ր նրա մասին:

Ես շատ եմ սիրում շներին, որովհետև նրանք հավատարիմ են, նվիրված են իրենց տերերին, խելացի են, ակտիվ են։

Ես տանը ունեմ կատու։ Նրա անունը Կիտտի է։ Նա շատ ակտիվ է, շատ է սիրում, երբ իր հետ խաղում են։ Ամենաշատը սիրում է վազել ու խաղալ գնդակով։ Սիրում է մտնել տոպրակների մեջ։ Նա շատ խելացի է և շատ մաքրասեր։ Չի սիրում, երբ իրեն շատ են գրկում։ Չի սիրում, երբ հյուրեր են գալիս։ Այդ ժամանակ թաքնվում է մինչև հյուրերի գնալը։ Տանը ցանկացած տեղ կարող է քնել։

 

 

Posted in Մայրենի 5․2

Իմ սիրելի կենդանին

Ընտանի շուն կամ շուն, շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում։