Posted in Բնագիտություն, Մայրենի 5․2, Ուսումնական ամառ 2022

Ի՞նչ եմ ընթերցել

Ամառը ես կարդացել եմ  Ս․ Ռաննամաայի «Կադրի» վիպակը։ Գիրքը մի աղջկա մասին է, որի ծնողները մահացել են ավտովթարից, երբ ինքը փոքր էր։ Նա ապրում էր տատիկի հետ։ Կադրին մտածում էր, որ ինքը անհաջողակ է։ Նրանք դժվար էին ապրում, տատիկը հազիվ էր հասցնում հոգալ իրենց կարիքները։ Կադրին վատ էր հագնվում, վատ էր սովորում, ընկերներ չուներ և մտածում էր, որ ինքը շատ տգեղ է։ Մի անգամ դպրոցում մի աղջիկ իր վերարկուն կորցրել էր և գողության մեջ մեղադրեցին Կադրիին։ Կադրին շատ վատ զգաց և ամբողջ ճանապարհին մտածում էր դրա մասին և չնկատեց ինչպես ընկավ մեքենայի տակ։ Նա հայտնվեց հիվանդանոցում։ Այդ դեպքից հետո Կադրիի կյանքը փոխվեց։ Դասարանցիները վատ զգացին իրենց արարքի համար և սկսեցին ընկերանալ Կադրիի հետ։ Հիվանդանոցում նա ծանոթացավ հետաքրքիր մարդկանց հետ։ Նրա կյանքը քիչ-քիչ սկսեց փոխվել։

Գիրքը դեռ չեմ ավարտել։

Posted in Հայրենագիտություն, Մայրենի 5․2, Ուսումնական ամառ 2022

Իմ ամառային հանգիստը

Այս ամառ ես գնացել եմ Արատես։ Այնտեղ մենք պատերի վրա էինք նկարում, ընկեր Ալիսը մեզ սովորեցնում էր ծաղկեպսակ սարքել։ Մենք Խաչոց ձոր ենք իջել։

Ես Գյումրիում եմ եղել և մնացել եմ երկու օր։ Այնտեղ ես մասնակցել եմ թենիսի մրցումների։ Մենք այնտեղ շատ զբոսնել ենք քաղաքում, բարձրացել ենք Սև բերդ։ Ուզեցինք այցելել Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, բայց պարզվեց, որ վերանորոգման պատճառով փակ է։ Ես մայրիկիս հետ ֆայտոն նստեցի։

Ես գնացել եմ Դիլիջան։ Այնտեղի այգիում շատ հետաքրքիր արգելքներ կային, որոնք ես մինչև վերջ հաղթահարեցի։ Զբոսնեցինք քաղաքում, հետո գնացինք Պարզ լիճ։ Պարզ լճում ես նստեցի զիպլայն և հեծանիվ-նավակ քշեցի։

Ես գնացել եմ Լոռվա բերդ։ Այնտեղ ձորից շատ գեղեցիկ տեսարան էր։ Ես այնտեղ քարայծեր տեսա։

Գնացել եմ  նաև Ծաղկաձոր։ Այնտեղ ես ճոպանուղի նստեցի,  որից նույնպես շատ գեղեցիկ տեսարան էր երևում։ Հետո ես գնացի Կեչարիսի վանք։ Երկար զբոսնեցինք քաղաքում։ Երեկոյան շատ ուժեղ անձրև եկավ, որից հետո օդը այնքան լավն էր, որ էլի քայլեցինք։