Posted in Գործնական քերականություն, Մայրենի 5․2

Գործնական քերականություն

53. Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած  թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա ազնվատոհմ (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում, ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Մնացուկ, մնացորդ, թափոն, թերմացք, թափթփուկ, ավելցուկ

ոստ, շյուղ, շիվ, ճյուղ

մառան, նկուղ, շտեմարան

կասկած, տարակույս, տարակուսանք, երկմտություն

նախատինք, պարսավանք, հանդիմանություն, կշտամբանք, անարգանք

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ նայիր , որ շուտ լավանա:

Տարվա վերջին մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգնեց: