Posted in Գործնական քերականություն, Մայրենի 5․2

Գործնական քերականություն

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-սրտային, վախ-վախկոտ, քար-քարե, մայր-մայրական, երկինք-երկնային, արև-արևային, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթե, օդ-օդային, ծաղիկ – ծաղկային, եղբայր-եղբայրական, ոսկի – ոսկյա, արծաթ-արծաթե, ծով – ծովային, Ամերիկա-ամերիկյան, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:

Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Ա․ ուղիղ ածականներ են

Բ․ համեմատական ածականներ են

Գ․ գերադրական ածականներ են

Համարվում են համեմատական ածականներ, որովհետև համեմատվում են այլ առարակաների հետ։

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-ամենից վատ, գեղեցկագույն-ամենագեղեցիկ, բարձրագույն-ամենից բարձր, ամենաազնիվ-բոլորից ազնիվ, ամենից հզոր-ամենահզոր, ամենից ահեղ-ամենաահեղ, համեստագույն-ամենահամեստ, ամենահին-ամենից հին, ամենից ծանր-ամենածանր, ամենալուրջ-բոլարից լուրջ, ամենից խոշոր-ամենախոշոր:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիսուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանասուն, ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-իննսուն:

Սուն նշանակում է տասնյակ

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Ա․ կից

Բ․ հարադիր

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65 – վաթսունհինգ

48 – քառասունութ

107 – հարյուր յոթ

93 – իննսուներեք

6087 – վեց հազար ութսունյոթ

4321 – չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786 – յոթ հարյուր ութսունվեց

Posted in Գործնական քերականություն, Մայրենի 5․2

Գործնական քերականություն

Գրի՛ր վարժությունները։

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Թվերը մինչև իննսունինը գրվում են միասին, իսկ հարյուրից հետո առանձին։

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

Վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց։

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

 Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։

1․ Գրվում է ինն, եթե հաջերդ բառը սկսվում է ձայնավորով։

2․ Գրվում է ինը, եթե հաջերդ բառը սկսվում է բաղաձայնով։

3․ իննսունը գրվում է երկու ն-ով։

Posted in Գործնական քերականություն, Մայրենի 5․2

Գործնական քերականություն, գոյականի տեսակները

Գոյականի տեսակները

  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • նյութական և վերացական գոյականներ

Գրի՛ր վարժությունները։

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

հասարակ գոյականներ

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

հատուկ գոյականներ

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։

անձ ցույց տվող – Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարչապետ

իր ցույց տվող – քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանացի, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Շնչվոր գոյականներ

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:

Անշունչ գոյականներ

Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ շնչավոր և անշունչ:

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:

Երեխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Տղան (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

Կատուն (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Թոռնիկը (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Posted in Գործնական քերականություն, Մայրենի 5․2

Գործնական քերականություն

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

գոյական – կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, պատմություն, թռչուն, թռիչք, գարուն, արև:

ածական – հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական,, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար:

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա Բ

Մեծ — մեծանալ

բարձր — բարձրանալ

չոր — չորանալ

չար — չարանալ

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:

Կանաչ – ածական

Կանաչում է – բայ

Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:

Ուղիղ – ածական

Ուղղի ՛ ր – բայ

Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի հրավիրեց:

Բարի – ածական

բարիացավ – բայ

Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:

Գեղեցիկ – ածական

Գեղեցկանում էր – բայ

Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

Գոռոզ – ածական

Գոռոզանում էր – բայ

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Գոյական – Ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ:

Ածական – ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, սպիտակ, պայծառ, գաղտնի, ոսկեզոծ, երկաթյա:

Բայ – վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել:

Posted in Գործնական քերականություն, Մայրենի 5․2

Գործնական քերականություն

136.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:

Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյած, հանդիպակած, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք:

139. Կետերը փոխարինի´ր ղ կամ խ տառերով:

Խրոխտ, թուղթ, խեղդել, ծախսել, կմախք, աղբյուր, պղտոր, դժոխք, դրախտ, զմրուխտյա, եղբայր, անվախճան, ողկույզ, մղկտալ, տախտակ, թախտ, աղտոտել:

144. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ) Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ) Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ) Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ) Մի աղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ) Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

145. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր: – ընդհատի

Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես: – գաղտնի

Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ: – կտրվեց

Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց: – վայէջք կատարելը

Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծաղում: Եղնիկի ձագը մորն էր փնտրում: – զվարճանալ, եղնորթ

147. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վերջում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնծության թիթեռն իրենց վրա, կչկչալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները: -Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

Posted in Գործնական քերականություն, Մայրենի 5․2

Դասարանական աշխատանք, գործնական քերականություն

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ, ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային, փարթամ։

Ջմրուխտ, թխկի, նախշուն, կխտար, նախկին, բախտ, ողկույզ, ճեղք, կողպեք։

Գաղտնիք, սանդուղք, ճեղքել, խախտել, վախկոտ, տախտակ։

 

Posted in Գործնական քերականություն, Մայրենի 5․2

Գործնական քերականություն

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝ լեռն — լեռնցի:

Continue reading “Գործնական քերականություն”

Posted in Գործնական քերականություն, Մայրենի 5․2

Գործնական Քերականություն

Ա․ Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, գետակ, նավակ, դռնակ, թռչնակ, խոզուկ, գառնուկ։

Բ․ հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ, որդյակ, տաքուկ, հարսիկ։

Բառին տալիս են փոքրացնող իմաստ։

Continue reading “Գործնական Քերականություն”

Posted in Գործնական քերականություն, Մայրենի 5․2

Գործնական քերականություն

77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով: 

Մոր քույրը – մորաքույր

դարպասը պահող – դարպասապահ

ժամանակը ցույց տվող  – ժամացույց

ջրի աման – ջրաման

գաղտնիք պահող – գաղտնապահ

նավ վարող – նավավար

ծաղկի թերթիկ – ծաղկաթերթիկ

արագ վազող – արագավազ

ամենից մեծ – ամենամեծ

պոչ չունեցող – անպոչ

անուշ համ ունեցող – անուշահամ

քարով շինված – քարաշեն

կին բժիշկ – բժիշկուհի

բալի ծառ – բալենի

 

78.  Բառակապակցությունների իմաստներն  արտահայտի՛ր մեկական բառով:

բարի սիրտ ունեցող – բարեսիրտ

խիղճ չունեցող – անխիղճ

բարձր ձայնով – բարձրաձայն

միշտ ժպտուն – մշտաժպիտ

գանձը պահելու տեղ – գանձարան

կապույտ աչքերով – կապուտաչյա

արքայի որդի – արքայորդի

Հույների երկիր – հունաստան

փոքր էշ – իշուկ

ծաղիկներով զարդարված – ծաղկազարդ

քաղաքում ապրող – քաղաքացի

հայերի երկիր – Հայաստան

 

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով: 

ավետիս բերող-ավետաբեր

արագ ընթացող – արագընթաց

բաժակը ձեռքին արտասանվող ճառ – բաժակաճառ

վեպ գրող – վիպագիր

բառարան գրող – բառարանագիր

արտասահմանում ապրող մարդ – արտասահմանցի

բույսերի մասին գիտություն – բուսաբանություն

 

80. Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը: 

հականիշ – հակ (հակառակ)  + ա + նիշ

բանջարանոց – բանջար + անոց

աշակերտ – չի բաժանվում

աշակերտական – աշակերտ + ական

տարրական – տարր + ական

գլխավոր – գլխ (գլուխ) + ավոր

կարմիր – չի բաժանվում

դաշտամուկ – դաշտ + ա + մուկ

հյուր – չի բաժանվում

հարստություն – հարստ (հարուստ) + ություն

կերառատ – կեր + առատ

վտանգ – չի բաժանվում

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը: 

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Ա շարքի բառերը պարզ են, իսկ Բ շարքի բառերը բարդ են կամ ածանցավոր։

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս  81-րդ վարժությունը): 
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն, շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:

Ա․ նկար, գլուխ, հինգ, ուրախ, փետուր, շյուղ, գրպան, քաղաք, անուն

Բ․ Ուրախություն – ուրախ + ություն = ածանցավոր

փետրագնդակ – փետր (փետուր) + ա + գնդակ = բարդ

նորություն – նոր + ություն = ածանցավոր

երկմտություն – երկ (երկու) + մտ (միտք) + ություն = բարդ ածանցավոր

շաբաթական – շաբաթ + ական = ածանցավոր

օրացույց – օր + ա + ցույց = բարդ

գլխակորույս – գլխ (գլուխ) + ա + կորույս = բարդ

 

85. Պարզ և բաղադրյալ  բառերը տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները  լրացո´ւ: 

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ՝ ծով, նկար, աշակերտ:

Այն բառերը, որոնք  հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բաղադրյալ բառեր են. օրինակ՝  հեռախոս — հեռ + ա + խոս, բարկություն — բարկ + ություն, ժամացույց – ժամ + ա + ցույց, դասացուցակ – դաս + ա + ցուցակ:

86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛ր, դրանց  ուղիղ  ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր: 

Օրինակ՝

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: — Բարի:

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:

Բարեկամ — բարին կամեցող:

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ: – Կտուց

Կտցաձև – կտուցի ձև ունեցող

կտցահարել – կտուցով հարվածել

կտցաչափ – թռչունի կտուցի չափ

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն – ուղիղ:

Ուղղագրություն – Տվյալ լեզվի գրության կանոնների ամբողջությունը

ուղղագիծ –  ուղիղ գիծ կազմող

ուղղամիտ – արդարամիտ

ուղղություն – դեպի որն ուղղված է գործողությունը

գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել – ուղի

Ուղեկից – մեկի ուղևորության ընկեր:

ուղևոր – փոխադրամիջոցով որևէ տեղ գնացող մարդ:

ուղեմոլոր – ուղուց ճանապարհից շեղված

ուղևորվել –  ճանապարհ ընկնել

87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո´ւ:

Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, քարոտ, քարանձավ, անքար, անաթոռ, բազկաթոռ, աթոռակռիվ, գրադարան, գրքային, դասագիրք :

Բ. Ջուր, հող, քար, աթոռ, գիրք :

Բ․պարզ բառեր են
Ա․ բարդ և ածանցավոր բառեր են։

89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում:
Մարդամոտ, լուսամուտ, ծնողասեր, գորգագործ, փառատոն:

Մարդամոտ-Մարդ + ա + մոտ,

 լուսամուտ-լույս + ա + մուտք,
ծնողասեր-ծնող + ա + սիրել,
գորգագործ-գորգ + ա + գործող,
փառատոն – փառք  + ա + տոն:

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Սառն (սառ), միտ (մտ), մուր (մր):

Սառն (սառ)-սառնարան,
միտ (մտ)-մտավոր,
մուր (մր)-մրոտ:

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝

մայրություն — մայր + ություն

անամոթ — ան + ամոթ:

Ամպոտ, քարոտ, օդային, անշնորհք, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ, տհաճ:

Ամպոտ – ամպ + ոտ

քարոտ – քար + ոտ

օդային – օդ + ային

անշնորհք – ան + շնորհք

դժգոհ – դժ + գոհ

հեռավոր – հեռու + ավոր

բարություն – բարի + ություն

գրավոր – գիր + ություն

անորոշ  – ան + որոշ

տհաճ – տ + հաճելի

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

գույն – գունավոր, գույնզգույն, բազբագույն

արան – գրադարան, սառնարան, խառնարան

Posted in Գործնական քերականություն, Մայրենի 5․2

Գործնական քերականություն

1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա: հոգնակի

Որջից դուրս եկողը ձագ էր: եզակի

Continue reading “Գործնական քերականություն”