Posted in Բնագիտություն 6.8

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր

  1. Ի՞նչ է բջիջը։ Այն տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
  2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։ Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
  3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։ Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
  4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։ բջջաթաղանթը սահմանազատում է բջջին շրջակայից,
    տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
    ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
  5. Ի՞նչ է հյուսվածքը։ Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:
  6. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսույսերը։ գոյացնող,ծածկող,հիմնական,փոխադրող,մեխանիկական
  7. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։ Կենդանական հյուսվածքները չորսն էն՝ էպիթելային, շարակցական, նյարդային և մկանային:
  8. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։ Մեխանիկական հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դերը:
Posted in Բնագիտություն 6.8

Աչք և տեսողություն։ Տեսողության հիգենա։

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

25 սմ։

2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

глаз.png

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը:

Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:

Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

Պետք է պահպանել տեսողության հիգիենան։

Posted in Բնագիտություն 6.8

Հաստատուն մագնիսներ Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածում, արեգակի և լուսնի խավարումներ

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում ենմագնիսական բևեռներ։

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավայինբևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսայինբևեռի կողմը։

  1. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Posted in Բնագիտություն 6.8

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմաստիճանը բնութագրում են սառը և տաք հասկցողությունները։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Երբ երկու մարմինների ջերմությունները հավասար են։

  1. Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:

Էլեկտրական, սպիրտով և հեղուկային։

  1. Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից:

Բժշկական ժերմաչափի հետ պետք է շատ զգույշ վերաբերվել, քանի որ կոտրվելու դեպքում թունավոր սնդիկը կթափվի։

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալումը դա պինդ նյութից որոշ ջերմաստիճանում հեղուկ դարձող երեվույթն է, իսկ պնդեցումը հակառակը հեղուկ նյութից պինդ նյութ վերածվողները։

  1. Ո՞ր մեծություն է կեչվում եռման ջերմաստիճան:

Այն ջերմաստիչանում, որում հեղուկը եռում է կոչվում է եռման ջերմաստիճան։

  1. Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:

Արեգակը կարողանում է ապահովել կյանքի համար անրաժեշտ ջերմաստիճանը։

  1. Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես:

Նավթ, տորվ, բենզին, քարածուխ, բնական գազ, փայտ, ածուխ։

  1. Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:

Այո, երկրի ընդերքում գտնվում են գեյզերները։

  1. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:

Մարմինները համարվում էլեկտրականացված երբ նրանց միջև կատարվում է որոշակի շփում։

  1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը:

Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով։

Posted in Բնագիտություն 6.8

Ջերմային էներգիայի աղբյուրները

  1. Ո՞րն է Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրը.

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է։

  1. Ի՞նչ վառելանյութեր են ձեզ հայտնի: 

փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:

 

Posted in Բնագիտություն 6.8

Ջերմային երևույթների բազմազանությունը

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը բնութագրում է սառը և տաք մարմինները։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք:

Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն:

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Բժշկական ջերմաչափի հետ պետք է շատ զգույշ վերաբերվել: Ինչպես գիտենք սնդիկը շատ վտանգավոր երկաթ է։ Եթե փորձենք կրակայրիչի միջոցով տաքացնել այն, որպեսզի չգնանք դպրոց սնդիկային ջերմաչափը կարող է պայթել մեր ձեռքերի մեջ այդ տաքությունից։

 

Posted in Բնագիտություն 6.8

Ջերմային երևույթների բազմազանությունը

Դասարանական աշխատանք.

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Հալում, գոլորշացում, խտացում, պնդացում, ջերմային ընդարձակում, եռում:

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում: Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է:

  1. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Գոլորշացման ժամանակ նյութը հեղուկ վիճակից փոխվում է գազային իսկ խտացման ժամանակ հակարակը գազային վիճակից հեղուկ։

Posted in Բնագիտություն 6.8

Ամփոփում

Օր 1

Դիտել ենք մեր սիրելի ֆիլմերը։Հետո մեր մոտ եկել են ընկեր Սմբատն ու ընկեր Ալեքսը, խոսել ենք արհեստական բանականությունից։Քննարկումից հետո մյուս խումբը սարալանջ գնացին, իսկ մենք գնացինք ընկեր Մենուայի խումբ։Հետո մեր մոտ եկան ընկեր Միքայելն ու ընկեր Նարեկը։

 

Օր 2

Խաղացինք մրցույթ խաղ, դրանից հետո գնացինք երգի։Իսկ հետո գնացինք Հյուսիսային դպրոց ընկեր Ալիսի մոտ և կավագործություն արեցինք

Posted in Բնագիտություն 6.8

Իմ Երևան

IMG_0299

Գաֆէսճեան թանգարան

2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»` ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատված Կասկադի տարածքը։
Հիմնադրելով ԳԹՀ-ն` Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին, որը նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսնը։
Ջերարդ Գաֆէսճեան թանգարանը ծառայելու է որպես գեղարվեստական ստեղծագործության և արտահայտչաձևերի ազգային կենտրոն և սերտորեն համագործակցելու է արվեստասեր համայնքի հետ։ Թանգարանի հիմնական ուղղվածությունը լինելու է համաշխարհային կերպարվեստը ներկայացնելը։

 

Կասկադ

undefined

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադի նախագծման պատվերն արվել էր 1972 թվականին։ Այն պետական պատվեր էր, որի իրականացման համար միջոցները հատկացվում էին կենտրոնից՝ Մոսկվայից։ Շինարարական աշխատանքները սկսվեցին խորհրդային իշխանության օրոք՝ 1976 թվականին։

Posted in Բնագիտություն 6.8

Ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Երբ մարմնի վրա ուժ է գործադրում այլ մարմին։ Օրինակ՝ ճկուն փայտի վրա դնում ենք բեռ այդ փայտը բեռի ծանրության տակ ճկվում է դեպի ներքև փոխելով իր տեսքը։ Երբ հանում ենք այդ բեռը փայտի վրայից այն վերադարնում է իր հին տեսքին։

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում: 

Ուժի չափման միավորը Նյուտոնն է։

  1. Ի՞նչ տառով են նշանակում ուժը: 

F

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն այն դեպքում, երբ մարմնի վրա ուժ է ազդում։

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: 

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի: 

ջերմային, էլէկտրական, միջուկային, քիմիական, ճառագայթային

  1. Ի՞նչպես են կենդանիները և բույսերը ստանում օրգանական նյութեր: 

Բույսերը սնվում են արեգակի ճառագայթներով, իսկ կենդանիները սնվում են այլ կենդանիներով, բույսերով։

  1. Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային: 

Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով: Այդ էներգիան ծախսվում է երկրագնդի տաքացման համար, իր շնորհիվ է տեղի ունենում ջրի մեծ շրջապտույտը, առաջանում քամիները, օվկիանոսային հոսանքները: Արեգակնային էներգիան կլանվում է բույսերի կողմից, օգտագործվում ֆոտոսինթեզի համար:

  1. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի:

ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային։

  1. Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:

Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակայաններում  այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում: Ատոմային էլեկտրակայան գործում է նաև Հայաստանում՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:

  1. Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի օրգանիզմներին:

Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից: