Posted in Բնագիտություն 6.8

Ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Երբ մարմնի վրա ուժ է գործադրում այլ մարմին։ Օրինակ՝ ճկուն փայտի վրա դնում ենք բեռ այդ փայտը բեռի ծանրության տակ ճկվում է դեպի ներքև փոխելով իր տեսքը։ Երբ հանում ենք այդ բեռը փայտի վրայից այն վերադարնում է իր հին տեսքին։

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում: 

Ուժի չափման միավորը Նյուտոնն է։

  1. Ի՞նչ տառով են նշանակում ուժը: 

F

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն այն դեպքում, երբ մարմնի վրա ուժ է ազդում։

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: 

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի: 

ջերմային, էլէկտրական, միջուկային, քիմիական, ճառագայթային

  1. Ի՞նչպես են կենդանիները և բույսերը ստանում օրգանական նյութեր: 

Բույսերը սնվում են արեգակի ճառագայթներով, իսկ կենդանիները սնվում են այլ կենդանիներով, բույսերով։

  1. Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային: 

Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով: Այդ էներգիան ծախսվում է երկրագնդի տաքացման համար, իր շնորհիվ է տեղի ունենում ջրի մեծ շրջապտույտը, առաջանում քամիները, օվկիանոսային հոսանքները: Արեգակնային էներգիան կլանվում է բույսերի կողմից, օգտագործվում ֆոտոսինթեզի համար:

  1. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի:

ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային։

  1. Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:

Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակայաններում  այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում: Ատոմային էլեկտրակայան գործում է նաև Հայաստանում՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:

  1. Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի օրգանիզմներին:

Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:

Posted in Բնագիտություն 6.8

Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ:Էներգիան և կենդանի օրգանիզմները

Պատասխանել հարցերին

  1. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով:
  2. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Ջերմային էներգիա, էլեկտրական էներգիա, միջուկային էներգիա, քիմիական էներգիա, ճառագայթային էներգիա, էներգիան և կենդանի օրգանիզմները։

  1. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:Կանաչ բույսերում և որոշ միկրոօրգանիզմներում օրգանական նյութերն առաջանում են լուսասինթեզի ընթացքում, որի համար անհրաժեշտ են Արեգակի էներգիան, ածխաթթու գազ և ջուր: Օրգանական նյութերի առաջացման ժամանակ անջատվում է թթվածին, այսինքն լուսային էներգիան փոխակերպվում է քիմիական էներգիայի։

 

Posted in Բնագիտություն 6.8

Մեխանիկական աշխատանք և էներգիա

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Երբ մարմնի վրա ուժ է ազդում և այդ ուժի ազդեցությամբ մարմինը շարժվում է, կատարվում է մեղանիկական աշխատանք

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարից։

Posted in Բնագիտություն 6.8

Ամփոփիչ գրավոր աշխատանք

1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

Ստեղծում են արգելանոցներ արգելավայրեր։

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Ավտոմեքենաների գազից։

3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Որովհետև այրումից առաջանում են թունավոր գազեր, որոնք աղտոտում են օդը:

4. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

5. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Ափի նկատմամբ։

6. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

Օրինակ կորագիծ և ուղղագիծ շարժումներ, արագ և դանդաղ, հավասարաչափ և անհավասարաչափ։

7. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը: Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակամիջոցի հարաբերությանը: Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:

8. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:

Մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ:

9. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

F

10. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

11. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:

12. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Նյուտոն։

13. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

14. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:

15. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:

Posted in Բնագիտություն 6.8

Բնագիտության հաշվետվություն, նոյեմբեր

Մեխանիկական շարժում, արագություն

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Առանձգականության ուժ, ուժի չափումը, Նոյեմբերի 13-17.

Երկրի ձգողությունը, Ծանրության ուժ և մարմնի կշիռ, Նոյեմբերի 20-24

Posted in Բնագիտություն 6.8

Երկրի ձգողությունը, Ծանրության ուժ և մարմնի կշիռ, Նոյեմբերի 20-24

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Տիեզերական ձգողության շնորհիվ բոլոր մոլորակները պտտվում են արեգակի շուրջ։

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:

Posted in Բնագիտություն 6.8

Առանձգականության ուժ, ուժի չափումը, Նոյեմբերի 13-17.

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ։

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Ուժի չափման միավորնենն են Նյուտոնը և կիլոնյուտոնը։

Posted in Բնագիտություն 6.8

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

Ստեղծվւոմ է մարդու կողմից ծառը, բնության կողմից անտատը։ Բնության կողմից սարերը, գետերը լժերը և այլն

  1. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Օքսիդները խառնվելով ջրին առաջացնում են թթուներ ՝ ծծմբական թթու կամ ազոտական թթու։ Այդ թթուները երկնքեց եկող անձրևի հետ խառնվում են և առաջանում են թթվային անձրևներ, որոնք թափվում են երկրագնդի մակերևույթի վրա։ Թթվային անձրևները շատ վտանգավոր են շրջակա միջավայրի համար։Դրանք կարող են քայքայել հողը, շինությունները, հուշարձանները։

  1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Այն չի կարելի այրել, քանի որ աղբի այրումից առաջանում են թունավոր գազեր։ Օրինակ CO2 գազ

Posted in Բնագիտություն 6.8

Մեխանիկական շարժում, արագություն

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մեխանիկական շարժում անվանում են այն ժամանակ երբ, ինչ-որ մի բան կատարում է որոշակի տեղափոխություն:

  1. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ:

  1. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

Շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ:

  1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագությունԱրագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t ժամանակամիջոցի հարաբերությանը։ V=St

Posted in Բնագիտություն 6.8

Օքսիդներ, թթուներ, հիմքեր, աղեր

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Թթվածին պարունակող նյութերը կոչվում են օքսիդներ։

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:

  1. Որտե՞ղ է կիրառվում գիպսը:

Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

Լրացուցիչ տնային առաջադրանքներ

  1. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:
Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը: