Posted in Բնագիտություն 6.8

Ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Երբ մարմնի վրա ուժ է գործադրում այլ մարմին։ Օրինակ՝ ճկուն փայտի վրա դնում ենք բեռ այդ փայտը բեռի ծանրության տակ ճկվում է դեպի ներքև փոխելով իր տեսքը։ Երբ հանում ենք այդ բեռը փայտի վրայից այն վերադարնում է իր հին տեսքին։

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում: 

Ուժի չափման միավորը Նյուտոնն է։

  1. Ի՞նչ տառով են նշանակում ուժը: 

F

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն այն դեպքում, երբ մարմնի վրա ուժ է ազդում։

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: 

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի: 

ջերմային, էլէկտրական, միջուկային, քիմիական, ճառագայթային

  1. Ի՞նչպես են կենդանիները և բույսերը ստանում օրգանական նյութեր: 

Բույսերը սնվում են արեգակի ճառագայթներով, իսկ կենդանիները սնվում են այլ կենդանիներով, բույսերով։

  1. Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային: 

Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով: Այդ էներգիան ծախսվում է երկրագնդի տաքացման համար, իր շնորհիվ է տեղի ունենում ջրի մեծ շրջապտույտը, առաջանում քամիները, օվկիանոսային հոսանքները: Արեգակնային էներգիան կլանվում է բույսերի կողմից, օգտագործվում ֆոտոսինթեզի համար:

  1. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի:

ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային։

  1. Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:

Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակայաններում  այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում: Ատոմային էլեկտրակայան գործում է նաև Հայաստանում՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:

  1. Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի օրգանիզմներին:

Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *