Posted in Բնագիտություն 6.8

Իմ Երևան

IMG_0299

Գաֆէսճեան թանգարան

2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»` ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատված Կասկադի տարածքը։
Հիմնադրելով ԳԹՀ-ն` Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին, որը նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսնը։
Ջերարդ Գաֆէսճեան թանգարանը ծառայելու է որպես գեղարվեստական ստեղծագործության և արտահայտչաձևերի ազգային կենտրոն և սերտորեն համագործակցելու է արվեստասեր համայնքի հետ։ Թանգարանի հիմնական ուղղվածությունը լինելու է համաշխարհային կերպարվեստը ներկայացնելը։

 

Կասկադ

undefined

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադի նախագծման պատվերն արվել էր 1972 թվականին։ Այն պետական պատվեր էր, որի իրականացման համար միջոցները հատկացվում էին կենտրոնից՝ Մոսկվայից։ Շինարարական աշխատանքները սկսվեցին խորհրդային իշխանության օրոք՝ 1976 թվականին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *