Posted in Մայրենի 4․2, Ուսումնական նյութեր

Թեսթ 1, Ջանի Ռոդարի, Տարօրինակ Հարցեր 

Թեսթ 1Ջանի ՌոդարիՏարօրինակ Հարցեր 

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: 

Ասենք՝ գալիս էր ու հարցնում. 

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում. 

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն: 

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում: 

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր. 

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: 

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն: 

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ: 

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»: 

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: 

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել: 

 

 

1.     Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:———————ամբողջ—————————— 

—————անգամ———————————————————երբեք—————————— 

————————դարձավ————————— 

2.     Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:ա/երեսառած  բ/կամակոր     գ/հակառակ կողմովդ/բոլորին հակառակ  

3.     Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:վատ – լավսովորական – անսովորՊարզ – բարդերկար – կարճ

4.     Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա. ա/սովորականբ/ինչուիկգ/բոլորովինդ/գարեջուր 

5.     Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով. ա/աչքերը        —————————————                       բ/ հարցերին     —————————————                      գ/ դարակները  —————————————                      դ/ խրճիթ                    

6.     Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական: 

Ածական – ճիշտ, նոր

Գոյական – դանակ, պատառաքաղ

7.      Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:ա/ձանձրացնում է — ձանձրանալբ/չէր կարողանում – չկարողանալգ/դնեն – դնելդ/դարձավ – դառնալ

 

8.     Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:ենթակա – ստվերը, ամպերը, նամականիշները

ստորոգյալ – ունի, չեն գրում, չեն խմում

 

 

9.     Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը. ա/մի քանի տարիբ/ամբողջ կյանքումգ/ամբողջ տարինդ/ տարվա կեսը 

10.   Այն ի՞նչն է, այն ի՞նչը.Մի փոքրիկ պապիկ,հագին հազար շապիկ:                                  ———կաղամբ————  

11.   Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:Նա շատ էր սիրում հակառակ հարցեր տալ։ 

12.  Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին. ա/հարցերը շատ էին դժվարբ/տղան հետաքրքիր ինչուիկ էրգ/տղան հակառակ ինչուիկ էրդ/տղան անընդհատ հարցեր էր տալիս  

13.  Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Բոլորովին հուսահատվելով Ինչուիկը հեռացավ մարդկանցից, բարձրացավ մի սարի գագաթ, խրճիթ շինեց և շարունակեց նոր հակառակ հարցեր հորինել։

14.  Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:Ինչու՞ լեզուն բերան ունի։ Առանց բերան լեզուն ապրելու տեղ չէր ունենա։

Ինչու՞ բակը դպրոց ունի։ Առանց դպրոցի բակը կտխրեր, բակում խաղացողներ չէին լինի։

Ինչու՞ եղունգը մատ ունի։ Որ եղունգը միայնակ չլինի։

15.  Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր : 

Ինչու՞ գլուխը մարմին ունի։

Ինչու՞ լարը ականջակալ ունի։

Ինչու՞ սլաքը ժամացույց ունի։

Ինչու՞ գիրքը գրադարակ ունի։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *