Posted in Ուսումնական նյութեր

Անհատական ուսումնական պլան

  • Դասացուցակ
  • Ընտրությամբ գործունեություն- ռոբոտաշինություն, խոհարարություն
  • Ֆիզկուլտուրա-սեղանի թենիս
  • Տրանսպորտ-միակողմանի 42
  • Լրացուցիչ պարապմունք կրթահամալիրում-
  • Լրացուցիչ պարապմունք կրթահամալիրից դուրս-
  • Նախագծային աշխատանք-
  • Վրանային ճամբարի մասնակցություն-
  • Ճամբարներ-
  • Այլ լրացումներ-
Posted in Ուսումնական նյութեր

Օրացույցի ստեղծման պատմությունը

Առաջադրանք 1

«Օրացույցի ստեղծման պատմությունը»- այս թեմայի շուրջ  կատարել փոքրիկ ուսումնասիրություն, աշխատանքը  կատարեք ամենաքիչը մեկ էջի սահմանում,օգտվել ամենաքիչը երեք տարբեր աղբյուրներից, օգտագործել օտարալեզու գրականություն:

1.Օրացույցների ստեղծման նպատակը, արդիականությունը ժամանակակից աշխարհում, համաշխարհային օրացույցի խնդիրը, օրացույց բառը տարբեր լեզուներում, նշանակությունը։

Օրացույցի հիմնական միավորներն են օրերը, ամիսներն ու տարին։ Դրանց համաձայնեցման արդյունքում ստեղծվել են երեք օրացուցային համակարգեր՝ լուսնային օրացույցներ, որոնցում ամիսը պայմանավորվում է Լուսնի փուլերով, լուսնա-արևային օրացույցներ, որոնցում տարին և ամիսը պայմանավորվում են Լուսնի փուլերով և Արևի շուրջը Երկրի պտույտով, արևային օրացույցներ՝ որոնցում տարին պայմանավորվում է Արևի շուրջը երկրի պտույտով։ Գերմանիայում օրացույցին ասում են Kalender կամ Kalendarium:

2.Օրացույցի ստեղծման պատմությունը տարբեր ժողովուրդների մոտ։

Առաջին օրացույցներն ստեղծվել են ժամանակակից Եգիպտոսի տարածքում մեր թվարկությունից մոտավորապես 5 հազար տարի առաջ անասնապահ կիսաքոչվոր ցեղերի կողմից, որում տարվա սկիզբը նշանակվել է Սիրիուս աստղի հայտնվելով։  Հռոմեացիները տարիների հաշվարկն սկսել են Հռոմի առասպելական հիմնադրումից (մ.թ.ա. 753)։

3.Հայոց Նախահայկեան  օրացույցը։

Հայոց Նախահայկեան  օրացույցում տարի է համարվել միայն այն ժամանակահատվածը, երբ երևացել է Հայկն աստեղատան գլխավոր աստղը։ Տարին սկսվել է հենց այս աստղի առաջին ծագումով և տևել է այնքան, քանի դեռ երկնքում հնարավոր է եղել տեսնել այդ աստղը։ Ահա այս աստղի վերջին երևալով էլ տարին ավարտվել է։ Այդ ժամանակահատվածը տևել է 295-300 օր։ Այսպիսով, տարին բաժանված է եղել 10 ամիսների, որոնցից յուրաքանչյուրը ունեցել են 30 օր։ Տարուց դուրս են մնացել 65-70 օր։

4.Ամիսների, շաբաթների անունների առաջացման պատմությունը, նշանակությունը։

Ուշագրավ է, որ հայկական տոմարում անուններ են ունեցել որ միայն ամիսները, այլև ամսվա բոլոր օրերը, որոնցից ամեն մեկը նվիրված է եղել հայկական պանթեոնի աստվածներին:

5.Տալ օրացույց, լուսնային օրացույց, արևային օրացույց, Հուլյան օրացույց, Գրիգորյան օրացույց հասկացությունների բացատրությունը

Լուսնային օրացույց

Սինոդիկ ամսվա միջին տևողությունը կազմում է 29,53059 օր։ Այդ պատճառով օրացուցային ամիսը պարունակում է 29 կամ 30 օր։ Լուսնային օրացույցներում տարվա տևողությունը հավասարեցվում է 12 ամսվա։ Դրան համապատասխան՝ լուսնային տարվա տևողությունը կազմում է 12 × 29,53059 = 354,36708 օր։ Օրացուցային տարում կարող է լինել 354 օր՝ սովորական տարի կամ 355 օր՝ նահանջ տարի։ Օրացուցային տարվա միջին տևողության և լուսնային տարվա տևողության հավասարեցման համար անհրաժեշտ է նահանջ տարիների ներդրման համակարգ։ Լուսնի փուլերի փոփոխությունն ամենահեշտ դիտարկվող երկնային երևույթներից մեկն է։ Այդ պատճառով էլ բազմաթիվ ժողովուրդներ օգտագործել են լուսնային օրացույց։ Ժամանակի ընթացքում լուսնային օրացույցը դադարել է բավարարել բնակչության պահանջները, քանի որ երկրագործական աշխատանքները կապված են տարվա եղանակների հերթագայության, այսինքն՝ Արևի շուրջը Երկրի պտույտի հետ։ Դրա հետևանքով լուսնային օրացույցները, հազվադեպ բացառություններով, փոխարինվել են լուսնա-արևային կամ արևային օրացույցներով։

Արևային օրացույց, օրացույցի տեսակ, որի հիմքում ընկած է արևադարձային տարին, այսինքն այն ժամանակահատվածը, երբ տեղի է ունենում տարվա եղանակների ամբողջական փոփոխություն՝ գարնանային գիշերահավասարի կետով Արևի երկու անցումների միջև ընկած ժամանակամիջոցը։ Արևադարձային տարվա տևողությունը կազմում է 365,24220 օր։ Այսպիսով արևային օրացույցում օրացույցային տարին պետք է կազմված լինի կամ 365 օրից՝ սովորական տարի կամ 366 օրից՝ նահանջ տարի

Հուլյան օրացույց

Մ. թ. ա. 46 թվականին Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը ուղղում մտցրեց եգիպտական օրացույցում։ Այն կոչվեց հուլյան։ Ամիսներից մի քանիսն ունեին 31, մյուսները 30, իսկ փետրվարը ընդամենը 28 օր։ Որպեսզի օրացույցն առաջ չընկներ չորս տարին մեկ փետրվարին մեկ օր էր ավելանում, այդ 366 օր ունեցող տարին կոչվեց նահանջ տարի։ Այսպիսով, տարվա տևողությունը միջինում հարմարեցված էր 365,25 օրվան, ինչը մո էտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջը Երկրի պտտման պարբերությանը

Գրիգորյան օրացույց

Աստղագիտական հաշվումների վրա հիմնված՝ տարեթվերի և ժամանակահատվածների որոշման համակարգ, տարեցույց։

Ժամանակակից՝ Գրիգորյան կամ նոր տոմարը հաջորդել է հին հռոմեական՝ Հուլիոսի կամ հին տոմարին, որի համաձայն տարվա միջին տևողությունը կազմում էր 365,25 օր։ Քանի որ հուլիոսյան տարվա տևողությունը 11 ր 14 վրկ-ով ավելի է արևադարձայինից, ապա 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում էր մի ամբողջ օր, իսկ մինչև 1582 թվականը տարբերությունը դարձել էր 10 օր։ Սխալն ուղղվեց 16-րդ դարում՝ Հռոմի Գրիգորիս XIII պապի ռեֆորմով, ըստ որի 1582 թվականի հոկտեմբերի 4-ին հաջորդեց հոկտեմբերի 15-ը։ Այդ ժամանակից հուլիոսյան տոմարին փոխարինեց գրիգորյան տոմարը, որը տարբեր երկրներում գործածության մեջ է դրվել տարբեր ժամանակներից։

6.Հետաքրքիր փաստեր այս թեմայի շուրջ։

Իրանական օրացույցն ունի ավելի քան չորս հազար տարվա պատմություն։ Ժամանակի ընթացքում այն ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ իրանական օրացույցը սկիզբ է առել բաբելոնականից, որը արևալուսնային օրացույց էր։

7.Արեգակնային, ավազային  ժամացույց

Այս թեմայի շուրջ կարող եք պատրաստել նաև տեսանյութեր, փորձեք պատրաստել

Օժանդակ գրականություն՝

Օրացույց

Իրանական օրացույց

Գրիգորյան օրացույց. Ինչ մենք գիտենք դրա մասին: Ի՞նչ է նշանակում օրացույցի «Նոր» և «Հին» ոճ:

Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը/տեսաֆիլմ/

Как появился календарь?/տեսաֆիլմ/

Юлианский и григорианский календари: что означает “старый стиль”?/տեսաֆիլմ/

Առաջադրանք 2

Փորձիր մեկ էջի սահմանում ներկայացնել հայ ժողովրդի ծագման հետ կապված ավանդությունները:/Ստորև ՝օժանդակ աղբյուրից, ընտրել տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված ավանդություններից մեկը, դա ներկայացնել, պատրաստել տեսանյութ:/

Օժանդակ աղբյուր այս թեմայի շրջանակում:

Posted in Մայրենի 5․2, Ուսումնական նյութեր

Ինքնաստուգում

Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

 

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

վեհ, հպարտ, մեծահոգի

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

արքա – թագավոր

խոշոր – մեծ

վեհ – վսեմ

կասկածել – տարակուսել

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

ոչ – այո

ծանր – թեթև

խոշոր – փոքր

մեծահոգի – փոքրոգի

ոչնչացնել առաջացնել

կուշտ – քաղցած

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Առյուծը զիջում է ընձառյուծին:

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

Զիջել, գնալ , սպասել, թաքնվել, ոչնչացնել։

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

որսի- լավ որսի

մռնչոցով – բարձր մռնչոցով

արքան – ուժեղ արքան

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք – պատմվածք, ասացվածք, այրվածք

-ային – մարդկային, տնային, փողոցային

-ական – աշակերտական, մանկական, դասարանական

-ակ – նավակ, տնակ, լճակ

-եղեն – խմորեղեն, քաղցրեղեն, ընդեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Առյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է, որը համարվում է նաև հովազների ցեղի չորս խոշոր ներկայացուցիչներից մեկը։ Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։

Posted in Ուսումնական նյութեր

Հայաստանի Հանրապետություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետու­թյունը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան բարձրադիր մասը`29,743 կմ²

2. Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը:

Քառագագաթ Արագած լեռը, որի ամենաբարձր գագաթը 4090մ է։

3. Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետու­թյունում:

Արագած, Վիրահայոց, Փամբակի, Սևանի և Զանգեզուրի լեռներ։

4. Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:

Հրազդանը, Որոտանը, Դեբեդ։

5. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:

Տուֆ, ոսկի, մոլիբդեն, պղնձ, բազալտ, գրանիտ, մարմար։

6. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյութերի մասին:

Մեր երկիրը հարուստ է շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը:

7. Ինչո՞ւ են Երևանն անվանում վարդագույն քաղաք:

Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:

8. Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին:

Հանքային ջրերով։

9. Ներկայացրեք Հայաստանի Հանրապետության բնակչու­թյունը:

Հայաստանում հայերից բացի ապրում են եզդիներ, ռուսներ, հույներ։

10. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:

Երևան, Գյումրի, Վանաձոր։

11. Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է նպաստել մեր հայրենիքի հետագա հզորացմանը:

Բոլոր հայերը պետք է համախմբվեն և իրենց կարողություները ներդնեն Հայաստանի զարգացման  գործում։