Posted in Մայրենի 4․2

Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» բանաստեղծությունը

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  1. Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:

Կաղանդ – Նոր տարի, Մեղրով և բոված ընկույզով պատրաստվող քաղցրավենիք

Կաղանդ Պապա – հայկական Ամանորի խորհուրդները կրող և տարածող անձի կերպարը-հայերեն Մեծ Պապուկ կամ նորաձև Ձմեռ պապի-ն է։ 

չհատնել – չվերջանալ

անուշապուր   – Ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր

2. Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

Անուշ ապուրը սովորաբար պատրաստում են Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում:

Նոր տարվա ցանկալի ծիսական կերակուրներից է:

Պատրաստման եղանակը շատ պարզ է:

Ցորենը լավ եփում են ջրում, այնպես, որ թանձրանում է, մեջը ավելացնում են վարդի հյութ, մեկ-երկու ճաշի գդալ մեղր (ըստ համի): Անուշ ապուրի մեջ ավելացնում են նաև ընկույզի միջուկ, նուշ, քիշմիշ, 5-10 րոպե եփելուց հետո լցնում են պնակների մեջ, վրան ցանում են ծեծած դարչին և ընկույզ:

Ուտում են սառը վիճակում: