Posted in English 4.2

The goose that laid golden eggs

Tia! I am really hungry, what՛s for lunch ? Come Tofu, mum has made your favorite meal today! My Favorite ? Oh ! Tia something got stuck in my throat. How many times have I told you not to eat in such a hurry! But I was hungry Tia! You need to listen to this story. The goose that laid golden eggs. Once upon a time in a village there lived a poor farmer with his wife. They had nothing but a little farm where they grew vegetables that they could est. However, he managed to save a little money each time he sold vegetables from his farm. Eventually he saved up enough money to buy a goose. He took it home and made a nest for it lay eggs. The goose will produce eggs which he could use for selling, eating and making bread, thought the farmer. The next morning when he went to gather some eggs for his breakfast he lifted the goose and to his surprise the goose had laid a golden egg.

Posted in Մայրենի 4․2

Փիլոսը: Ստեփան Զորյան

2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները.

գյուղացու մեկը – մի գյուղացի

գլխով անցածը – իր հետ պատահածը

պարի տաք ժամանակը – լավ պարելու ժամանակ

«հայ-հույ» անել – վախեցնել

շունչը իրեն քաշել – շունչը պահել

վազելը մեկ անել – արագ վազել

հանդ – դաշտ

հանդիմանել – նկատողություն անել

գավազան – ձեռնափայտ

Posted in Русский 4.2

Урок дружбы

Жили-были в чаще леса два ёжика: Пшик и Пыжик. Однажды Пшику пришла посылка от бабушки. В ящике были груши, яблоки, семечки, чай и шиповник. Но Пшик не стал рассказывать об этом своему другу, сам съел фрукты и семечки, а потом запил всё это чашкой чая с шиповником. Вот только когда ящик выбрасывал, не заметил, что несколько семечек просыпались на землю.
Нашёл эти семечки Пыжик, собрал в пакетик и пришёл к своему приятелю Пшику.
— Здравствуй, Пшик! Я сегодня нашёл десять семечек. Давай их поровну разделим и съедим. Угощайся!
— Не надо… Зачем? — прищурился Пшик. — Ты нашёл — ты и ешь!
— Но мы же с тобой друзья, — сказал Пыжик. — А друзья всё должны делить пополам. Разве не так?
— Ты, наверное, прав, — ответил Пшик. Ему стало очень стыдно. Ведь он сам съел целый ящик семечек и фруктов и не поделился с другом. Он почувствовал, что поступил неправильно.
Взял Пшик пять семечек и сказал:
— Спасибо тебе, Пыжик! И за семечки, и за урок… дружбы!

Словарь:

  • чаща леса – անտառի խորքերը
  • посылка – ծանրոց
  • шиповник – մասուր
  • просыпаться – թափվել

3. ПОСЛЕТЕКСТОВЫЕ ВОПРОСЫ И ЗАДАНИЯ

3.1. Найди в тексте слова, в которых есть сочетания ЖИ, ШИ, ЧА, ЩА, ЧУ, ЩУ. Обрати внимание на их написание.

3.2. Ответь на вопросы в своём блоге.

  1. Откуда у ёжика Пшика оказалась посылка с фруктами, семечками и чаем?

Бабушка послала.

  1. Что сделал Пшик?

Не поделился с другом и все съел сам.

  1. Что Пыжик принёс своему другу?

10 Семочки,  которые нашел в лесу.

  1. Почему Пыжик предложил разделить семечки поровну?

Потому что друзья должны все делить пополам.

  1. Чему учит эта сказка? Почему она так называется?

Эта сказка учит нас какими должны быть друзья.

3.3. Перескажи текст своими словами.

3.4. Выбери правильное сочетание букв.

ЖИ или ШИ

  • белая сне(ши/жи)нка

белая снежинка

  • пу(ши/жи)стый кот

пушистый кот

  • маленький ё(ши/жи)к

маленький ёжик

  • с(ши/жи)ть платье

сшить платье

  • млад(ши/жи)й брат

младший брат

  • мамина ма(ши/жи)на

мамина машина

  • у(ши/жи)нать с подругой

ужинать с подругой

ЧА или ЩА

  • кофейная (ча/ща)шка

кофейная чашка

  • ароматическая све(ча/ща)

ароматическая свеча

  • играть на пло(ча/ща)дке

играть на площадке

  • трудная зада(ча/ща)

трудная задача

  • надеть пер(ча/ща)тки

надеть перчатки

  • пи(ча/ща)ть, как мышь

пищать, как мышь

  • попро(ча/ща)ться с другом

попрощаться с другом

  • уго(ча/ща)ться (ча/ща)ем

угощаться чаем

ЧУ или ЩУ

  • (чу/щу)жое пальто

чужое пальто

  • при(чу/щу)риться от света

прищуриться от света

  • (чу/щу)пальце осьминога

щупальце осьминога

Posted in Բնագիտություն

Մայրցամաքներ, աշխարհամասեր – Եվրասիա

Եվրասիա, Երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է։ Եվրասիան բաժանվում է 2 աշխարհամասերի՝ Եվրոպայի և Ասիայի։

Ի տարբերություն մյուս մայրցամաքների՝ Եվրասիայի մակերևույթը ավելի բազմազան է։ Այստեղ կան և ընդարձակ հարթավայրեր և երկար ձգվող բարձրաբերձ լեռներ և վիթխարի բարձրավանդակներ ու սարահարթեր։ Ընդ որում, հարթավայրերը գերակշռում են մայրցամաքի հյուսիսային մասում, իսկ լեռներն ու բարձրավանդակները՝ հարավային ու արևելյան շրջաններում։

Ջոմոլունգմա (Էվերեստ) լեռը

 

 

 

Եվրասիայի մակերևույթի առանձնահատկություններից է նաև այն, որ այստեղ են գտնվում երկրագնդի ինչպես ամենաբարձր (Ջոմոլունգմա կամ Էվերեստ՝ 8848 մ), այնպես էլ ամենացածր (Մեռյալ ծովի ափը՝ -400 մ) կետերը։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ Եվրասիան մյուս մայրցամաքներից զգալիորեն բարձր է։ Հատկապես աչքի է ընկնում Ասիան (միջին բարձրությունը մոտ 900 մ է)։

Եվրասիան շատ հարուստ է ներքին ջրերով։ Այստեղ են գտնվում նշանակալից մի շարք ջրառատ և երկար գետեր, մեծ և խորը լճեր։

Posted in Բարձունքների հաղթահարում

Ճամփորդություն դեպի Թեղենիս

Սեպտեմբերի քսանհինգին գնացինք Արզական։ Պետք է հաղթահարեինք Թեղինիսի բարձունքը։ Ավտոբուսով հասանք բարձունքի ստորոտի մոտ։ Իջանք և սկսեցինք բարձրանալ։ Ճաապարհին մի լճակ կար։ Տղաները մեզ օգնեցին, որ անցնենք լճակի վրայով։ Ճանապարհին մաքուր ջրի աղբյուր տեսանք։ Այնտեղ վայրի տանձի ծառեր կային։ Ընկեր Նարեն և ընկեր Անին մեզ օգնեցին տանձ քաղել։ Տանձը համով չէր, որովհետև  խակ էր։ Այնտեղ կարծես խոր աշուն լիներ, ծառերը բոլորը դեղնած էին, տերևները՝ թափված։ Մենք խաղացինք տերևներով։ Շարունակեցինք ճանապարհը և հասանք բարձունքի գագաթը, որտեղ գտնվում էր Նեղուցի վանքը։  Նեղուցի վանքը տասերորդ դարում է կառուցվել։ Վանքը հիմա ավերված և լքված է։

Վանքի մոտ հանգստացանք, հաց կերանք և իջանք ներքև։ Ներքևում մենք նկարեցինք մեր դիմացի սարերը։ Հոգնած, բայց ուրախ վերադարձանք տուն։

Posted in Մայրենի 4․2

Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում», առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:

Էմին Ջիմիին սիրում էր մոր նման։

  1. Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,

Ջիմը վախենում էր դպրոց գնալ և նույնիսկ սկսեց չսիրել Էմիին իրեն դպրոց տանելու համար։

բ) հետո:

Դպրոցը նրան դուր եկավ։ Նա գտավ երեխաներ, որոնց հավանեց։ Իր կարծիքով գտել էր խաղեր, որոնք նույնպես իրեն դուր էին եկել։ Նոր բառեր էր լսել, որոնք շատ էին դուր եկել իրեն և նա անընդհատ կրկնում էր դրանք։

4. Բնութագրի՛ր հորը:

Հայրը մեծացել էր աղքատ ընտանիքում։ Հիմա աշխատում էր և շատ զբաղված էր։ Նա բարի մարդ էր և շատ լավ էր վերաբերվում Ջիմին և Էմիին։

5. Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

Միսս Բիննին չար, պառավ կին էր: Իմ ուսուցիչները բարի են, շատ են սիրում մեզ, մեր հետ շատ ընկերական են, ճամփորդում են մեզ հետ։ Ես նրանց բոլորին շատ եմ սիրում։

6. Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

Կարծում եմ նա լավ կսովորի և ընկերներ կգտնի այնտեղ։

7. Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:

Ես առաջին անգամ մայրիկիս ու հայրիկիս հետ գնացի դպրոց։ Դպրոցը շատ լուսավոր էր և շատ երեխաներ կային այնտեղ։ Ինձ շատ դուր եկավ դպրոցի բակը։ Ես զարմացա, որ այնտեղ լողավազան կար և երեխաներ էին լողում։ Ծնողներս ծանոթացան տնօրենի՝ ընկեր Քնարիկի հետ, հետո իմ առաջին ուսուցչի՝ ընկեր Սեդայի հետ։ Շատ զարմացել և ուրախացել էինք, որ տնօրենը և ուսուցիչը այդքան երիտասարդ են։

  1. Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Ինձ ուրախացնում են դպրոցի միջավայրը, իմ ընկերները, իմ ուսուցիչները։ Ուրախանում եմ, երբ գնում ենք էքսկուրսիաների՝ ձմեռային անտառ, թատրոն, բարձունքներ հաղթահարելու։

Տխրում եմ, երբ ինչ-որ բան չեմ հասկանում դասերից կամ չեմ կարողանում մասնակցել որոշ ճամփորդությունների, օրինակ Արատես չգնացի։