Posted in Բարձունքների հաղթահարում

Ճամփորդություն դեպի Թեղենիս

Սեպտեմբերի քսանհինգին գնացինք Արզական։ Պետք է հաղթահարեինք Թեղինիսի բարձունքը։ Ավտոբուսով հասանք բարձունքի ստորոտի մոտ։ Իջանք և սկսեցինք բարձրանալ։ Ճաապարհին մի լճակ կար։ Տղաները մեզ օգնեցին, որ անցնենք լճակի վրայով։ Ճանապարհին մաքուր ջրի աղբյուր տեսանք։ Այնտեղ վայրի տանձի ծառեր կային։ Ընկեր Նարեն և ընկեր Անին մեզ օգնեցին տանձ քաղել։ Տանձը համով չէր, որովհետև  խակ էր։ Այնտեղ կարծես խոր աշուն լիներ, ծառերը բոլորը դեղնած էին, տերևները՝ թափված։ Մենք խաղացինք տերևներով։ Շարունակեցինք ճանապարհը և հասանք բարձունքի գագաթը, որտեղ գտնվում էր Նեղուցի վանքը։  Նեղուցի վանքը տասերորդ դարում է կառուցվել։ Վանքը հիմա ավերված և լքված է։

Վանքի մոտ հանգստացանք, հաց կերանք և իջանք ներքև։ Ներքևում մենք նկարեցինք մեր դիմացի սարերը։ Հոգնած, բայց ուրախ վերադարձանք տուն։