Posted in Մայրենի

հայոց լեզու, առաջանդրանքներ – 19․02․2021

Գրի՛ր՝ Հովհաննես Թումանյանի ո՛ր հեքիաթներից են հատվածները։

Բարեկենդանը

«․․․Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն․․․․»։

Տերն ու ծառան

«․․․ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տուն պահեն։Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի մոտ ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն․․․»։

Խոսող ձուկը

«․․․․ Էս աղքատ մարդը գնում է դառնում  մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում․․․»։

 

Քաջ Նազարը

«-Ձե՛նդ կտրի, տե՛ղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա․․․»

 

Գծով միացրո՛ւ առած-ասացվածքների սկիզբն ու վերջը։

Աշխատանքն                  քի՛չ խոսիր

Շատ գիտես,                   ազնվացնում է մարդուն

Գարնանը չցանես,        օրորոցում է երևում

Խելոք մանուկը              աշնանը չես հնձի

 

Աշխատանքն ազնվացնում է մարդուն։

Շատ գիտես, քի՛չ խոսիր։

Գարնանը չցանես, աշնանը չես հնձի։

Խելոք մանուկը  օրորոցում է երևում։

Առած-ասացվածքներից մեկն ընտրի՛ր վերնագիր և մի հետաքրքիր պատմություն հորինիր։