Առարկա ցույց տվող բառերով կազմի՛ր գործողություն ցույց տվող բառեր։
Գիշեր-գիշերել,հաշիվ-հաշվել, արդուկ-արդուկել,սղոց-սղոցել, փունջ- փնջել,պատվեր-պատվիրել,թամբ-թամբել,գիրկ-գրկել,ժպիտ-ժպտալ,ողջույն-ողջունել, ճաշակ-ճաշակել,ավել-ավլել, նվեր-նվիրել, գին-գնել,տոն-տոնել, որոտ-որոտալ։
Գտի՛ր գործողություն ցույց տվող բառերի հոմանիշները։
Զարթնել- արթնանալ
վերջացնել-ավարտել
վճռել-որոշել
կարգադրել-հրամայել
Թոշնել- թառամել
բարևել-ողջունել
գունատվել-սփրթնել
ունկնդրել-լսել
Փնտրել-որոնել
կարդալ- ընթերցել
ստել-խաբել
ուսանել-սովորել
Մտաբերել-հիշել
ցատկոտել-թռչկոտել
խմել-ըմպել
փսփսալ-շշնջալ
Գտի՛ր առաջին շարքի գործողություն ցույց տվող բառերի հոմանիշները երկրորդ շարքում։
Հիանալ առողջանալ
Ապաքինվել զմայլվել
Չաղանալ խորհել
Պարծենալ քնել
Ննջել գիրանալ
Մտածել հպարտանալ
Հիանալ- զմայլվել
Ապաքինվել- առողջանալ
Չաղանալ- գիրանալ
Պարծենալ – հպարտանալ
Ննջել – քնել
Մտածել – խորհել