Posted in Մայրենի 4․2

Բջնիի մասին

Բջնու բերդ

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից – 11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։

 

 

 

 

 

 

Բջնի գյուղ

 

Բջնին Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է: 11-րդ դարում Բջնի գյուղը և շրջակա տարածքները պատկանել են Պահլավունիների իշխանական տոհմին: Հովհաննես-Սմբատ թագավորի օրոք գյուղը նշանակվեց կաթողիկոսի նստավայր: 1066-ին Բջնիում անցկացվեցին կաթողիկոսի ընտրությունները: 13-րդ դարի սկզբին Բջնին փոխանցվեց Զաքարյանների իշխանական տոհմին: 1387-1388 թթ․ գյուղի վրա հարձակվեց Լեկթեմուրը և ավիրեց այն:673 թ. այստեղ իջևանել է Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը։ 1770 թվականին Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը։

 

 

 

 

 

Բջնի գյուղ

 

1031 թ.-ին Գրիգոր Մագիստրոսի կողմից կառուցված միջնադարյան ճարտարապետության գանձը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, գտնվում է Բջնի գյուղի կենտրոնում: Սուրբ Սարգսի խաչաձև գմբեթավոր եկեղեցին (VII դ.) կառուցվել է Բջնիի արևելյան մասում ՝ բլրի գագաթին:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *