Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

Առաջադրանք 1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Ագռավները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը։

  1. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

Օրինակ ընկույզը կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:

Որ ագռավները ընկույզը ջարդելու համար թռչում են վերև և ընկույզը գցում ներքև։

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

շատ – քիչ
բարձր – ցածր
մեծ – փոքր
արագ – դանդաղ

  1. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: Ագռավներ

թռչուններ

 

  1. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

խելացի

սև

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
Posted in Մայրենիի ստուգատես

Ուրիշ աշխարը

Մի օր ես որոշեցի գնալ սունկ հավաքելու: Ես վերցրեցի զամբյուղս և գնացի անտառ: Հանգիստ սունկը հավաքելուց, ես սկսեցի լսել ձայներ և զգում էի, որ այդ ձայները ինձ են կանչում: Ես սկսեցի ձայնի ուղությամբ գնալ և հանդիպեցի մի շա՜տ երկար սնկերի ճանապարհ: Սնկերը հավաքելով գնում էի և տեսա մի դուռ: Ես դուռը բացեցի, ներս մտա և այնտեղ մի ուրիշ աշխարհ էր, որտեղ թաքնված էր գեղեցկությունը մեր իրական աշխարհից: Այնտեղ ամեն կենդանի և բնություն մարդկային լեզվով էին խոսում, ծաղիկների թերթիկները միագույն չէին, այլ բազմերանգ: Նրանք լուսավոր աչուկներ ունեին, նուրբ շուրթեր և կարողանում էին թռչել, պարել, երգել: Նաև աշխարհի թիթեռներն այնքան մեծ էին, որ կարող էին մարդկանց նստացնել թևերին և սավարնել: Ծառերը կարող են քայլել և խաղալ: Այդ աշխարհի բնակիչները ինձ նվիրեցին երեք զամբյուղ սունկ և ուրախ ուրախ վերադարձա տուն:

Posted in Մայրենիի ստուգատես

Թեստային աշխատանք – վագր

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.

  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 300 կգ:

     3 Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

 

Եթե վագրը որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

 

Որ նրանք սիրում են լողալ։ Որ նա սնվում է եղջերուներով, վարազներով, լեռնային այծերով, իսկ եթե չի գտնում իր որսը նա սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով։ Որ նա թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում։

 

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Արագ – դանդաղ

Երկար – կարճ

Քիչ – շատ

Հիվանդ – առողջ

 

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
1 երեք հարյուր
2 չորս

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։
1. վայրի կենդանի է
2․կաթնասուն է

 

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  1. թիվ,
  2. առարկա,
  3. գործողություն,
  4. հատկանիշ:

 

Posted in Մայրենի 4․2, Մայրենիի ստուգատես

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

 

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3 Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Մյուխհաուզնը եղունգներով փորեց և աստիճան սարքեց և այդ աստիճանով դուրս եկավ։

4 Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

Պատմողական – Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Բացականչական – Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Շուտով պարանը պրծավ, և Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։

երկար պարան

պարծենկոտ Մյունխաուզեն

մեծ երկիր

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

գտնել, աճել, կորցնել, չմտածել, բռնել

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել — Փորել հողը

Դուրս գալ — Դուրս գալ փոսից

Աճեցնել — աճեցնել ծաղիկ

Տեսնել — տեսնել լուսինը

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

հիշել –  միտքը բերել

իսկույն – հենց հիմա

Վերջիվերջո – 

Ուրախ-ուրախ – զվարթ

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/

բարեբախտաբար – դժբախտաբար

երկար – կարճ

բարձրանալ – իջնել

վերև – ներքև

Posted in Մայրենի 4․2, Մայրենիի ստուգատես

Մայրենիի ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Ուսումնական երրորդ շրջանի ընթացքում ես մասնակցել եմ շատ նախագծերի։ Տեղադրում եմ իմ աշխատանքների հղումները։

Թումանյանական օրեր

Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը

«Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան

Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը», առաջադրանքներ

Հովհաննես Թումանյան, ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Հովհաննես Թումանյան, Երկու սև ամպ, նկար

Երկու սև ամպ, անծանոթ բառեր

Հովհաննես Թումանյան, ՀԱՄԵՐԳ, առաջադրանքներ

Հովհաննես Թումանյան, Համերգ, նկար

Հ․ Թումանյան, Մայրը, առաջադրանքներ

 

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մարկ Տվեն, Արքայազն ու աղքատը, ուսումնական գարուն

 

Կարդում ենք Աղայան

Եղեգնուհին, Ղազարոս Աղայան – անծանոթ բառեր

Ղ. Աղայանի «Եղեգնուհին», առաջադրանքներ

 

Կարդում ենք Ռոդարի

Ջաննի Ռոդարի, հեքիաթներ

Թեսթ 1, Ջանի Ռոդարի, Տարօրինակ Հարցեր

Ջանի Ռոդարի, Ջելսոմինոյի արկածները, թեստային աշխատանք

Թեստային աշխատանք, Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Թեստային աշխատանք – Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

 

Կարդում ենք Էքզյուպերի

Թեստային առաջադրանքներ – Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Թեստային աշխատանք – Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

Թեստային աշխատանք – Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

 

Արևմտահայերեն

Արևմտահայերեն, Գարնան հրաւէրը

Արևմտահայերեն, գտնել շարքին չհարմարվող բառը

 

Իմ մնացած աշխատանքները

Էրիխ Ռասպե, Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Դասարանում, 03․02․2022

Պարզ, բարդ և ածանցավոր բառեր

Թեստ 2 Ավետիք Իսահակյան․ Եղնիկը

Գարուն է եկել

Սասունցի Դավիթ, առաջադրանքներ

Հայոց լեզու 28,29,30 էջեր

Թեստային աշխատանք

Հայոց լեզու-37,38 էջեր

Առաջադրանք դասարանում և տանը

Հայոց լեզու, 41, 43, 45 էջեր

Բջնիի մասին

Ճամփորդություն դեպի Բջնի

Թեստային աշխատանք – Կամակոր  թագավորը

 

Մասնակցություն մայրենիի ֆլեշմոբերին – մասամբ

Posted in Մայրենի 4․2, Մայրենիի ստուգատես

Թեստային աշխատանք – Կամակոր  թագավորը

Կամակոր  թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

 

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դեր□ակներին – դերձակներին

կա□ճ – կարճ

թա□տին – թախտին

մար□ – մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.

դերձակ – կար ու ձև անող

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ

գ/ թագավոր

դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

ասել – գործություն – բայ

դերձակ – առարկա – գոյական

երկար – հատկանիշ – ածական

երկիր – առարկա – գոյական

6. Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Պատմողական – Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Հարցական – Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

7. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ,  որ  թագավորը  հիմար է:

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Թագավորը իր հասակին համեմատ վերմակ է ուզում ունենալ:

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում: Վերմակը  հազիվ թագավորի ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում: Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Բոլոր դերձակներին կհեռացնեի ուրիշ երկիր:

12. .Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

“Անհաշտ թագավորը”

Posted in Ճամփորդություններ, Մայրենի 4․2, Մայրենիի ստուգատես

Ճամփորդություն դեպի Բջնի

Մենք դասարանով գնացինք ճամփորդության դեպի Բջնի։  Քայլեցինք Բջնի գյուղի միջով, այցելեցինք Բջնիի Հ. Թումանյանի անվան դպրոց, որտեղ հանդիպեցինք այնտեղի 4-րդ դասարանցի աշակերտներին և ուսուցիչներին։

Միասին երգեցինք Կոմիտասի երգերից, արտասանեցինք Թումամյան, միասին պարեցինք։

Հետո գնացինք այնտողի վանքը և այնտեղ երգեցինք։