Posted in Մայրենի 5․2

Ինքնաստուգում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի:

Ածական – խիզախ, բարի, երկար, հրաշալի, մաքուր

Գոյական – գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա, նավաստի

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել:

իշխան, ճեղք, գործ, շքեղություն, ուսուցում, դեղնություն, բժշկություն, հյուս։

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։

գլուխներ, թվականներ, երկրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր, ժապավեններ, մարդիք, կանայք

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

հատուկ գոյականեր – Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան

հասարակ գոյականեր – ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :

բարեկամ – պարզ բառ

գրավոր – գր + ավոր, ածանցավոր բառ

ծով – պարզ բառ

լուսամուտ – լուս + ա + մուտ, բարդ բառ

անպետք – ան + պետք, ածանցավոր բառ

հողոտ – հող + ոտ, ածանցավոր բառ

գնորդ – գն + որդ, ածանցավոր բառ

ամառ – պարզ բառ

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ:

կաթ – կաթնային

խորհուրդ – խորհրդավոր

գետ – գետային

հեռու – հեռավոր

քար – քարային

ամպ – ամպոտ

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։

Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։

Իմ ընկերուհին լավն է։

Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։

Ձյունը արագ հալվում էր։

Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։

Կատվի ձագը վիրուսով հիվանդացել է։

Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։

Ես ուշացա, որովհետև քնած էի մնացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *