Posted in Գործնական քերականություն, Մայրենի 5․2

Գործնական քերականություն

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-սրտային, վախ-վախկոտ, քար-քարե, մայր-մայրական, երկինք-երկնային, արև-արևային, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթե, օդ-օդային, ծաղիկ – ծաղկային, եղբայր-եղբայրական, ոսկի – ոսկյա, արծաթ-արծաթե, ծով – ծովային, Ամերիկա-ամերիկյան, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:

Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Ա․ ուղիղ ածականներ են

Բ․ համեմատական ածականներ են

Գ․ գերադրական ածականներ են

Համարվում են համեմատական ածականներ, որովհետև համեմատվում են այլ առարակաների հետ։

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-ամենից վատ, գեղեցկագույն-ամենագեղեցիկ, բարձրագույն-ամենից բարձր, ամենաազնիվ-բոլորից ազնիվ, ամենից հզոր-ամենահզոր, ամենից ահեղ-ամենաահեղ, համեստագույն-ամենահամեստ, ամենահին-ամենից հին, ամենից ծանր-ամենածանր, ամենալուրջ-բոլարից լուրջ, ամենից խոշոր-ամենախոշոր:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիսուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանասուն, ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-իննսուն:

Սուն նշանակում է տասնյակ

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Ա․ կից

Բ․ հարադիր

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65 – վաթսունհինգ

48 – քառասունութ

107 – հարյուր յոթ

93 – իննսուներեք

6087 – վեց հազար ութսունյոթ

4321 – չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786 – յոթ հարյուր ութսունվեց