Posted in English 5.2

Cheetah

The cheetah  is a large cat native to Africa and Southwest Asia. It is the fastest land animal, capable of running at 80 to 98 km/h, as such has evolved specialized adaptations for speed, including a light build, long thin legs and a long tail. It typically reaches 67–94 cm at the shoulder, and the head-and-body length is between 1.1 and 1.5 m. Adults weigh between 21 and 72 kg. Its head is small and rounded, with a short snout and black tear-like facial streaks. The coat is typically tawny to creamy white or pale buff and is mostly covered with evenly spaced, solid black spots.

 

Վագրակատուն մեծ է և ապրում է Աֆրիկայուն և հարավային Ասիայում։ Նա ամենաարագ կենդանին է, որը ընդունակ է վազել մինջև 80-98կմ/ժ։ Դա ապահովում է իր կառուցվածքը՝ թեթև քաշը, երկար բարակ ոտքերը և երկար պոչը։ Նրա բարձրությունը սովորաբար 67-94սմ և երկարությունը մինչև մեկ ու կես մետր։ Մեծերի քաշը հասնում է 21-72կգ։ Նրա գլուխը փոքր է, կլոր և ունի մանր դիմագծեր։ Մորթին սովորաբար շագանակագույն է կամ գունատ է և հիմնականում ծածկված է հավասարաչափ սև գծերով:

Posted in Հայրենագիտություն

Արշակունիների արքայատոհմ

Հարցեր և առաջադրանքներ

1. Արշակունյաց արքայատոհմի ի՞նչ նշանավոր ներկայացուցիչների գիտեք։

Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։

2․Ե՞րբ է կառավարել այդ արքայատոհմը Հայաստանում։

Արշակունիների արքայատոհմը կառավարել է 66-428թթ։

3. Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք` կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։

Վաղարշապատ, Դվին, Խոսրովի անտառ։

4. Ո՞ր երկրում դաստիարակվեց Տրդատ Մեծը։

Տրդատ III Մեծը դաստիարակվեց Հռոմում։

5․Ի՞նչ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ նրա կառավարման օրոք, 4­րդ դարի սկզբին։

Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիր՝ Հայաստան։
Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։

6. Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։ Հայոց ո՞ր մայրաքաղաքն է նա հիմնադրել։

Տրդատ III Մեծի որդին՝ Խոսրով Կոտակը։ Նաև հիմնադրել է Դվինը։

Posted in Մայրենի 5․2

Ղ․ Աղայան «Մանուկ-խան», առաջադրանքներ

  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։

Դանիել, Թիֆլիս, Մանուկ-խան

  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։

իմաստուն – խելոք

համրանալ – մնջանալ

խնդություն – ուրախություն

անշուք – անզարդ

չքավոր – աղքատ

աղախին – սպասուհի

խուրջին – խունճ

պարգև – նվեր

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։

իմաստուն – հիմար

հարոուստ – աղքատ

անպատիվ – պատվավոր

տխուր – զվարթ

խավար – լույս

ծանրություն – թեթևություն

Posted in Մայրենի 5․2

Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը։  Անծանոթ բառերը բացատրի՛ր։

սպանդանոց – անասուններ մորթելու և միսը նախնական մշակման ենթարկելու արտադրական ձեռնարկություն։

դատաստան – պատիժ

պատվել – հարգանք՝ պատիվ մատուցել

զուրկ – զրկված, անմասն մնացած

Posted in Русский 5.2

Джонатан Свифт «Путешествия Гулливера», задания

  • Была ли знакома герою страна, в которую он попал? Почему ты так думаешь?

Нет, потому что он не понимал их язык.

  • Как автору удается показать, что в стране лилипутов Гулливер был великаном?

Что за чудо! Чуть ли не под носом у него стоит человечек — крошечный, но самый настоящий человечек! В руках у него — лук и стрела, за спиной — колчан. А сам он всего в три пальца ростом.

  • Опиши внешность, характер, поступки Гулливера.

У него были длинные густые волосы. Он был добрым и благородным. Он не хотел причинить зла тем человечкам, которые его накормили.

  • Какие моменты позволяют судить, что лилипуты опасались Гулливера? Были ли у них причины для этого?

Они связали его верёвками. Причин не было кроме того, что Гулливер был слишком огромным для них.

  • Можно ли человечков назвать трусами?

Нет.

  • О чем важном хотел рассказать автор?
  • Как бы ты озаглавил этот отрывок?

Гулливер и человечки.

Posted in Մայրենի 5․2

Ինքնաստուգում

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից։

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր:

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

Ուղտը իր սապատների մեջ կուտակում է ճարպ, որի միջոցով կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը։

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև …

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չուզի։

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

երկար ու խիտ բուրդ

դիմացկուն կենդանի

սիրուն ուղտ

ցուրտ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ

առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ

Posted in Մայրենի 5․2

Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը», առաջադրանքներ

Ածական – մեծ, բարի, դատարկ, հեռու, ընդարձակ, չար, բարի, հասարակ, տարօրինակ, ինքնաշարժ

Թվական – յոթ