Posted in Իմ գրադարանը, Մայրենի 4․2, Ուսումնական գարուն

Մարկ Տվեն, Արքայազն ու աղքատը, ուսումնական գարուն

Ես գարնանային արձակուրդներին կարդացի Մարկ Տվենի “Արքայազն ու աղքատը” պատմվածքը։ Գրքի գլխավոր հերոսները երկու տղաներ էին, որոնցից մեկը ծնվել էր շատ աղքատ ընտանիքում, իսկ մյուսը արքայազն էր։ Նրանք ծնվել էին նույն օրը և արտաքինով շատ նման էին իրար։ Աղքատ տղայի անունը Թոմ էր, իսկ արքայազնի անունը Էդուարդ էր։ Թոմը համարձակ էր, ազնիվ էր, խելացի էր և բարի։ Արքայազնը լուրջ էր, ազնիվ էր, արդար, խղճով և միայնակ։ Մի օր նրանք հանդիպեցին և այնպես ստացվեց, որ իրենցից անկախ տեղերով փոխվեցին և դրանից հետո սկսվեց նրանց արկածները։

Ես լրիվ չեմ հասցրել կարդալ, բայց մինջև վերջ դիտել եմ ֆիլմը։ Շատ հետաքրքիր ֆիլմ էր։

Շարունակելու եմ կարդալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *