Posted in Իմ գրադարանը, Մայրենի 4․2, Ուսումնական ձմեռ 2022

Սերո Խանզադյան «Քարանձավի բնակիչները» – ուսումնական ձմեռ

Ես վերջացրեցի կարդալ Սերո Խանզադյանի «Քարանձավի բնակիչները» գիրքը։ Գրքի հերոսը՝ Վանիկը իր շան՝ Ղափլանի հետ 91 օր մնում է Կապուտան լճի քարանձավներում։ Նա շատ դժվար վիճակների մեջ է հայտնվում։ Նա շատ մեծ կամքի ուժի և իր հնարամտության շնորհիվ հաղթահարում է բոլոր դժվարությունները, հաղթահարում է սովը, վախը, հուսահատությունը և իր հավատարիմ և շատ խելացի շան հետ միասին դուրս է գալիս քարանձավից և փրկվում է։ Այդ 91 օրվա ընթացքում նա շատ բան է հասկանում, որ առաջ չէր հասկանում։ Նա ավելի շատ է սկսում գնահատել իր ծնողներին, հասկանում է, թե ինչ թանկ բաներ են արևը, լույսը, ջուրը, հացը։ Նա սկսում է հասկանալ, որ կյանքում ամեն բան պետք է սովորել, որովհետև այդ ամենը շատ է պետք գալիս, երբ հայտնվում ես դժվար վիճակներում։

Ինձ ամենաշատ դուր եկած հատվածներից մեկը այն է, երբ ժայռից իջնելուց Վանիկը շանը պարանով իջեցնում էր ժայռից ու շունը վախենում էր։ Ահա այդ հատվածը։

— Մո՜տ եկ, Ղափլա՜ն, հիմա ես քեզ պարանով կիջեցնեմ ներքև։ Մի՜ վախենա, ոչ մի վատ բանչի պատահի։ Մոտ եկ։ Բայց չարության չանես, հա՜, թե չէ կթողնեմ այստեղ ու կգնամ…Նա պարանի ծայրն ամուր փաթաթեց շան փորին ու հանգուցեց։ Բայց երբ շանը հրեց դեպիժայռի պռունկը, սա սարսափեց ու գլուխը թափահարելով՝ սկսեց աղեկտուր կաղկանձել, փաթաթվել Վանիկի ոտքերին։

— Ի՞նչ ես գժություն անում, այ անբան անասուն,— գոռաց Վանիկը։

— Բա որ վախենում ես, եսի՞նչ անեմ, քեզ ո՞նց իջեցնեմ։ Հը՞։Բայց ինչ արեց-չարեց՝ չկարողացավ համոզել շանը։ Միշտ անվախ ու համարձակ Ղափլանըայնպես էր վախենում անդունդից, այնպես էր դողում, որ թվում էր, թե հիմա սրտաճաք կլինի։Դա դեռ ոչինչ, նա սկսեց ատամները կրճտացնել, քիթը վեր քաշել ու թշնամանքով նայելտիրոջը։ Մի երկու անգամ էլ քիչ մնաց, որ կծեր Վանիկին։Ծանր վիճակ էր։ Վանիկը այնքան էր բարկացել, որ հրացանի կոթով խփեց շանն ու գոռաց.

— Դե ձայնդ կտրի՜ր, վախկոտի՜ մեկը, բա քեզ թողնեմ այստեղ, որ սատկե՞ս։ Ձայնդ կտրիր, ասում եմ։ Օրը տարի չէ, հրես կմթնի ու երկուսս էլ գայլի ու գազանի բաժին կդառնանք։Որպեսզի կարողանա շանը խաբել ու իջեցնել ժայռից, Վանիկը մոր շալով ամուր կապեց նրաաչքերը։ Հետո աննկատելի մոտեցրեց ժայռին ու հրեց… Ղափլանը կախվեց ժայռից, նրաաչքերի կապը բաց ընկավ, և խեղճը մի այնպիսի վայնասուն բարձրացրեց, որ ժայռերըդղրդացին։ Վանիկը նստել էր ժայռի պռունկին և պարանը դանդաղ բաց էր թողնում։ Երբեմն հռհռում էր շան աղեկտուր կլանչոցի վրա։

Ես սովորեցի, որ կյանքում պետք է պայքարել ու չհանձնվել։ Պետք է հավատալ, որ քո մոտ ամեն ինչ կստացվի։ Հույսը չպետք է կտրել։ Պետք է կյանքում ամեն ինչ սովորել, որ երբ մենակ լինես, կարողանաս դուրս գալ դժվար վիճակներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *