Posted in Մայրենի 4․2

Եղնիկը և աղջիկը

Լինում է, չի լինում մի եղնիկ է լինում։ Այդ եղնիկը Ձմեռ պապին էր օգնում, որ Ձմեռ պապը բոլոր երեխաներին շատ-շատ նվերներ հասցնի պատրաստել։ Եղնիկը Ձմեռ պապին օգնում էր թռնել և արագ նվերներ տալ երեխաներին։ Մի օր եղնիկը շատ էր հոգնել և սկսեց քիչ-քիչ ընկնել։ Վերջը նա ընկավ և էլ չկարողացավ թռչել։ Նա հասկացավ, որ իր ոտքը կոտրել էր և չէր կարողանում թռչել։ Այդ եղնիկին տեսավ մի աղջիկ։ Աղջիկը մոտեցավ և տեսավ, որ նրա ոտքը կոտրված է։ Նա եղնիկին տարավ իր տուն։ Աղջիկը բուժեց եղնիկին և խնամում էր նրան։ Նա հասկացել էր, որ դա Ջմեռ պապու եղնիկն է։ Եվ նա անհամբեր սպասում էր, որ Ձմեռ պապը գալու է եղնիկին տանելու և ինքը վերջապես կտեսնի իսկական Ձմեռ պապին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *