Posted in Իմ գրադարանը, Մայրենի 4․2, Նախագծեր

«Ուսումնական աշուն», Սերո Խանզադյան «Քարանձավի բնակիչները» – երկրորդ մաս

Ես շարունակեցի կարդալ  «Քարանձավի բնակիչները» գիրքը։

Վանիկը ընկել էր մի քարանձավի մեջ ու չէր կարողանում դուրս գալ։ Նա փորձեց հասկանալ, թե որտեղ է գտնվում։ Հանեց տետրը, նկարեց իրենց տունը և գծեց ճանապարհը, որով նա եկել էր։ Եվ նա հասկացավ, թե մոտավորապես որտեղ է։ Նա հասկացավ, որ գտնվում է այն հորում, որտեղ ապրում է սարդանման հրեշը, ինչպես պատմում էին գյուղացիները։ Եվ նա սկսեց վախենալ։ Նա սկսեց ինքն իրեն ասել, որ հրեշներ գոյություն չունեն և հանգստացավ։ Նա մտածեց, որ մինչև գարուն իրեն ոչ ոք չի գտնի և հաշվեց, որ այդտեղ մնալու է 93 օր։

Վանիկը չգիտեր, թե մայրը ինչ է դրել խուրջինի մեջ։ Նա բացեց խուրջինը, հանեց բոլոր ուտելիքները։ Այնտեղ կար լավաշ։ Նա հաշվեց լավաշները, դրանք քառասունհինգն էին։ Հետո գտավ մեղր, շաքար, սոխ, բիբար, երկու հատ հավ, մեկը եփած, մյուսը հում, ձու։ Վանիկը շատ ուրախացավ այսքանը գտնելուց։ Նա բաժանեց իր ունեցած ուտելիքը 90 օրվա, որ ամեն օր ուտելիք ունենա։ Նա  պետք է հաշվի առներ, նաև շանը։ Նա խուրջինից գտավ նաև տաք շորեր և գուլպաներ, որ մայրը դրել էր հոր համար։ Հագավ դրանք և չէր մրսում։ Նա իր գործը վերջացրեց, Ղափլանի հետ հաց կերան ու պառկեցին քնելու։

 

Առաջին մասը այստեղ՝

Սերո Խանզադյան «Քարանձավի բնակիչները» – ընթերցողական նախագիծ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *