Posted in Մայրենի

Սովորական տատրակ

Սովորական տատրակՍովորական տատրակ (լատ.՝ Streptopella turtur), աղավնիների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։Մարմնի երկարությունը 26-28 սմ է, թևերի բացվածքը՝ 47-53 սմ, կենդանի զանգվածը՝ 110-130 գ։ Հասունի փետրածածկը վերևից դարչնանարնջագույն է, փետուրների կենտրոնները՝ սև, թևի միջնամասը՝ մոխրակապույտ։ Վիզը և կուրծքը վարդագույն են՝ բաց մանուշակագույն երանգով։ Վզի կողքերին կան սև ու սպիտակ զոլավոր հատվածներ։ Պոչը սև է՝ երիզված սպիտակ շերտով։ Աչքերը կարմիր են, ակնօղակը՝ կարմրավուն։ Երիտասարդն ավելի խամրած է, իսկ վզի բծերը բացակայում են։

Սնվում է հիմնականում սերմերով։