Posted in Ուսումնական նյութեր

Մենք և կրթահամալիրը

Մոտ երկու տարի առաջ մենք հայտնաբերեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Փնտրում էինք առանց ավելորդ պայմանականությունների դպրոց, և որ այնտեղ տեղ տրվեր ոչ միայն գիտելիքների ձեռք բերմանը, այլ նաև անձի ձևավորմանը։ Երկար փնտրտունքներից հետո համացանցում գտանք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքը։ Նախ ծանոթացանք կայքում տեղադրված ինֆորմացիային, հետո այցելեցինք դպրոց՝ հյուսիսային մասնաճյուղ։ Առաջին ծանոթությունը երբեք չեմ մոռանա։ Շատ լուսավոր միջանցքներ և դասասենյակներ, ապակյա պատեր (նույնիսկ տնօրենի սենյակի պատերն էին թափանցիկ), բակում ամառային լողավազաններ, տարբեր պարապմունքների համար օգտագործվող տանիքներ։ Այս ամենը այնքան տարբեր էր մինչ այդ մեր տեսածից, որ միանգամից չէինք կարողանում ընկալել, որ դպրոցը կարող է և այսպիսին լինել։ Մեզ դիմավորեց և միջավայրին ծանոթացրեց մի երիտասարդ ու շատ հաճելի կին, ով վերջում պարզվեց, որ տնօրենն է։ Տնօրենի այդ կերպարը մեզ ամենաշատը գերեց։ Հետո հասկացանք, որ այդ կերպարը շատ սովորական է այս դպրոցում։ Այստեղ բոլորն են այդպիսին՝ բաց, ժպտերես (անկեղծ ժպիտով), բարի, համեստ, ճիշտ հագնված, համբերատար և իրապես երեխաներին սիրող։ Ու այս հրաշալի միջավայրը ստեղծել է Աշոտ Բլեյանը, իր շուրջը հավաքելով նույն արժեհամակարգն ունեցող մարդկանց, որոնց հետ միասին ստեղծել են հրաշալի հեղինակային ծրագրեր, որոնց միջոցով ես ինքս, երեխաներիս հետ միասին, նորովի բացահայտում եմ Կոմիտասին, Վիլյամ Սարոյանին, Ավետիք Իսահակյանին, Համո Սահյանին, մեր ազգային ծեսերը, մեր հայրենիքը (արշավների միջոցով)։

Այստեղ չկան լավ ու վատ երեխաներ, չկան ուսուցիչների սիրելիներ, չկա ուսուցչի կամ տնօրենի շուրջը ձևավորված ծնողական «էլիտա», դրանից բխող երեխաների «էլիտա» նույնպես։ Լավ սովորող երեխաները երբեք չեն մեծարվում, չեն նվաստացվում մյուս երեխաները ավելի համեստ կարողությունների համար։ Բոլոր առանձնահատկությունները այստեղ նշել անհնար է, դրանք շատ-շատ են։ Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ամեն ինչ կատարյալ է, ասեմ, որ կան նաև թերություններ, բայց կարևորը կա ցանկություն լսելու դրանց մասին և զարգանալու։

Այստեղ առաջին հերթին մենք՝ ծնողներս սկսեցինք ազատվել կարծրատիպերից, հետո տղաս, ով չորս տարի սովորել էր այլ դպրոցում (երբեք չենք թերագնահատում նրա առաջին ուսուցիչներին, հարգում ենք նրանց աշխատանքը և սիրով ենք հիշում)։ Իսկ աղջիկս իր ուսումնական ուղին սկսեց շատ ավելի ճիշտ միջավայրում։

Որպես ծնող և սովորող մեր անօտարելի իրավունքն է ընտրել դպրոց, և մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը և խնդրում ենք հարգանքով մոտենալ մեր պահանջին։ Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները շարունակեն սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հիմնադրամում, որ շարունակեն զարգանալ հեղինակային ծրագրերը։ Կրթահամալիրը ՊՈԱԿ -ից հիմնադրամ դառնալու մեր պահանջը օրինական է։

Ցանկացած փոփոխություն, որը չի բխում մեր կրթահամալիրում ընդունված և ձևավորված արժեքներից, փոխելու է դրա միջավայրն ու մթնոլորտը, իսկ դա նշանակում է, որ խաթարվելու է մեր ընտրությունը։

Սեբաստացի ծնող՝ Հասմիկ Թումասյան։

   

      

Posted in Ուսումնական նյութեր

Իմ մայրիկը

50333819_302675003929893_4199532134840401920_n

Իմ մայրիկը շատ բարի է։ Նա աշխատում է ու նաև տանը շատ գործեր է անում։ Նա ինձ շատ է սիրում։ Իմ մայրիկը օգնում է ինձ դասերս պատրաստել և տեսանյութեր նկարել։ Ես ցանկանում եմ, որ իմ մայրիկը միշտ առողջ լինի, քիչ աշխատի ու չհոգնի։

Posted in Ուսումնական նյութեր

Բարև գարուն

Բարև գարուն։ Ես շատ ուրախ եմ, որ դու եկար։ Սկսեցին տաք օրերը։ Ես արդեն  առանց մրսելու կարող եմ  դրսում ման գալ։ Գարնանը ծառերը ծաղկում են, առաջին ծաղիկն է աճում, իսկ նրա անունը ձնծաղիկ է։ Թռչունները ետ են գալիս տաք երկրներից։

գարուն

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդապատում

Ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ, գյուղ Զառ

ք

Հունվարի քսաներեքին մենք դասարանով գնացինք ճամփորդության։ Այնտեղ շատ-շատ ձյուն կար։ Մենք բարձանում էինք բարձունքի վրա և այնտեղից սահնակներով իջնում էինք ներքև։ Ես քայլում էի բարձր ձյուների մեջ, որտեղ դեռ ոչ ոք չէր քայլել։ Մենք բոլորով շրջան կազմեցինք և արտասանեցինք ձմռան մասին բանաստեղծություններ։ Վերջում մենք մի քիչ տխուր վերադարձանք, որովհետև դեռ ուզում էինք մի քիչ էլ մնալ այնտեղ։